Monday, 27 07 2026
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում

Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա

Մոսկվային և Երևանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ և երկու երկրների ժողովուրդների անկեղծ սերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ, թեև, անկասկած, այդպես է։ Այն նաև մի պետություն է, որի հետ մենք առանձնահատուկ հարաբերություններ ունենք մեր ընդհանուր պատմության, մեզ միավորող բազմաթիվ ընդհանուր երևույթների՝ ընդհանուր ընտանիքներ, նախագծեր, բիզնեսներ և փոխկապակցված ճակատագրեր։ Ժողովուրդների, մշակույթների անկեղծ սերը, փոխըմբռնումը՝ սրանք իսկական կապեր են»,-  Օլգա Բլագովեշչենսկայայի հետ հարցազրույցից մեջբերել է ՏԱՍՍ գործակալությունը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվան Երևանին միշտ միայն օգնություն և աջակցություն է ցուցաբերել, ինչն, իր կարծիքով, կապված է եղել ինչպես աշխարհաքաղաքական գործոնների հետ, ինչպես ասում են դիվանագետները, այնպես էլ այն բանի հետ, ինչն ինքը՝ Զախարովան, սեր է անվանում։

Մարիա Զախարովան նշել է, որ երկու երկրները կապված են նաև մշակութային արժեքներով, որոնք կազմում են «իսկապես հսկայական աշխարհ»։

«Ես նույնիսկ չեմ խոսում այն ​​մասին թե անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որքան բան է արել՝ արյունալի հակամարտությունները կանգնեցնելու, դժվար ժամանակաշրջաններում աջակցություն ցուցաբերելու և ամեն ինչ անելու համար, որպեսզի Հայաստանը զարգանա։ Իրականում, շատ բան է արվել նաև տնտեսության,էներգետիկայի, արդյունաբերության և այլ առումով։ Սա մեր մոտեցումն է, և մենք հետևողական ենք դրան»,-նշել է նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում