Monday, 27 07 2026
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»

Օմսկի նավթավերամշակման գործարանը «խոցվել» է Ադրբեջանի մասնակցությամբ

Օմսկի նավթավերամշակման գործարանին հարվածը ոչ միայն «ինչպե՞ս են ուկրաինական դրոնները գրեթե 2500 կիլոմետրանոց անարգել թռիչք իրականացրել» հարցադրման, այլև «Ադրբեջանի հավանական մասնակցության» մասին վարկածի տեղիք են տվել։ Այդ մասին գրել է basis news վերլուծական հարթակի ֆեյսբուքյան էջը։ Առաջինը նման տեսակետ հրապարակայնացրել է ռուսաստանի զինթղթակից Տիմոֆեյ Երմակովը։ Նրա կարծիքով «Բաքվի կողմից նման գործողությունները կարող են Կրիմենչուգի նավթավերամշակման գործարանին հասցված հարվածների պատասխանը լինել»։

Ուկրաինայի տարածքում հայտնի այդ ՆՎԳ-ի «հարյուր տոկոսանոց սեփականետրը ադրբեջանական SOGAR պետական նավթագազային ընկերությունն» է։ Ե՞րբ է այն «լիովին ոչնչացվել», ռուսաստանցի զինվորական թղթակիցը չի մանրամասնել։ Հայտնի է, որ հուլիսի 6-ին Բաքվում ՌԴ դեսպան Եվդոմիկովը «հրավիրվել» է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է փոխանցվել Նիկոլաևի մարզում SOGAR-ի բենզալցակայանը դրոնային հարձակման ենթարկելու փաստի առթիվ։

Ադրբեջանական իշխանամերձ մամուլի գնահատմամբ, Ռուսաստանը «պարբերաբար հարվածում է Ուկրաինայի տարածքում Ադրբեջանի սեփականությունը հանդիսացող ենթակառուցվածքներին, որպեսզի ձախողի էներգետիկ ոլորտում ադրբեջանա-ուկրաինական համագործակցությանը»։ Ուշագրավ է, որ Բաքվում Ռուսաստանի դեսպանը Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել, երբ Օմսկի ՆՎԳ-ին ուկրաինական անօդաչուների հարվածի մասին տեղեկությունը դեռևս պաշտոնական հաստատում չէր ստացել։

Հուլիսի 8-ին ադրբեջանական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը «առաջին անգամ գործնական կիրառմամբ փորձարկել են JF 17 Thunder կործանիչները»։ Ավելի վաղ ոչ պաշտոնապես հայտնի է դարձել, որ Ադրբեջանը Պակիստանից ձեռք է բերել այդ մակնիշի «շուրջ քառասուն մարտական մեքենա»։ Այդ կորճանիչները Պակիստանը արտադրում է Չինաստանի հետ համատեղ։

Ադրբեջանական աղբյուրները, վկայակոչելով արբանյակային լուսանկարների «վերծանության տվյալները», կարծիք են հայտնել, որ պակիստանա-չինական արտադրության կործանիչները «տեղաբաշխվել են «Նասոսնայա» ռազմական օդանավակայանում»։ Այն կառուցվել է խորհրդային տարիներին և հանդիսացել է ԽՍՀՄ 4-րդ բանակի ամենաարդիական ռազմաօդային հենակետերից մեկը։

Ի՞նչ անհրաժեշտությունից ելնելով է Ադրբեջանը նորագույն կործանիչների իրական ռեժիմում փորձարկում անցկացրել։ Ակնհայտ է, որ Բաքուն այդ ցուցադրանքով «ինչ-որ մեկին» արտաքին քաղաքական ուղերձ է հղել։ Ամենից առաջ Ալիևը ցուցադրել է, որ Պակիստանից գնված կործանիչները Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կողմից յուրացվել են և դրվել մարտական հերթապահության։

Աչքի է զարնում, որ այդ «ռազմաօդային դեմարշը» համընկել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որի ընթացքում Ուկրաինայի նախագահ Զելենսկին բացահայտել է, որ ռազմական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանը Ուկրաինայի գործընկերն է։ Իրադարձությունների շղթայի դիտարկումը թույլ էտալիս եզրակացնել, որ «Նասոսնայա» հենակայանից պակիստանա-չինական արտադրության կործանիչները օդ են բարձրացվել ի լուր և ի տես Ռուսաստանի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում