Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Երբ ստորագրվի խաղաղ համաձայնագիր կամ ինչ-որ միջանկյալ համաձայնագիր, ԵՄ դերը պետք է նշանակալի լինի

«Առաջին լրատվական»-ի բացառիկ հարցազրույցը` Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Փիթըր Սեմնեբիի հետ:

– Պարոն Սեմնեբի, նախ ինչպե՞ս եք գնահատում Ֆրանսիայի նախագահի այցը տարածաշրջան և մասնավորապես` նրա ջանքերը ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ: Սարկոզիի` ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած հակամարտությունների կարգավորման «նոր մոդելը» կարո՞ղ է արդյունքներ տալ:

– Ես կուզենայի ասել, որ դրական է այն փաստը, որ առաջատար պետությունների առաջնորդներն այցելում են Հարավային Կովկաս և պատրաստակամություն են հայտնում տարածաշրջանի հետագա զարգացման, ինչպես նաև հակամարտությունների կարգավորման ջանքերի ուղղությամբ: Դա հնարավոր է տարածաշրջանի գործընկերների ակտիվ մասնակցությամբ, ես այդ տեսանկյունից եմ դիտարկում նախագահ Սարկոզիի այցը տարածաշրջան:

– Օրերս ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը հայտարարել է, որ ԵՄ-ն իր արևելյան գործընկերներից ակնկալում է գործի դնել հնարավոր ամեն ջանք հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ` որպես ԵՄ ռազմավարական առաջնահերթություն: Վերջին շրջանում ԵՄ պաշտոնյաները բավական հաճախ են խոսում և կարևորում ԼՂ հակամարտության կարգավորումը: Դուք ի՞նչ ուղիներ եք տեսնում հակամարտության կարգավորման գործընթացներում և կոնկրետ ԵՄ-ն ի՞նչ դեր կարող է խաղալ այդ գործընթացում:

– Կարող եմ ասել, որ երբ ԵՄ հատուկ ներկայացուցիչն էի Հարավային Կովկասում, բավական ջանքեր էի գործադրում, ԵՄ անդամ պետությունների ուշադրությունն էի հրավիրում, որպեսզի անհրաժեշտ ջանքեր գործադրվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, ես այդ մասին հայտարարեցի նաև մի քանի ամիս առաջ` Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ, ներկայացրեցի իմ տեսլականը ԵՄ հնարավոր քայլերի առնչությամբ` վստահության աստիճանի բարձրացման, ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքների իրականացման ուղղությամբ: Բացի այդ, ես ուշադրություն հրավիրեցի անվտանգության խնդիրներին և շեշտեցի, որ այս հարցում ԵՄ-ն պետք է անելիք ունենա` միջադեպերի կանխման ուղղությամբ, ինչպես նաև ԵՄ-ն կարող է աջակցել, որպեսզի հակամարտությունների հարցը դրվի տարածաշրջանային ավելի լայն կոնտեքստում: Եվ վերջապես արձանագրեցի, որ ԵՄ-ն կարող է որոշակի ներդրում ունենալ արդեն խաղաղ համաձայնագրի կնքումից հետո աշխատանքներ իրականացնելու հարցում, հակամարտության կարգավորումից հետո:
Կարծում եմ, որ բոլոր շահագրգիռ կողմերը համակարծիք են, որ այնպիսի խաղացողի դերը` ինչպիսին ԵՄ-ն է, պետք է նշանակալի լինի այն բանից հետո, երբ ստորագրվի հակամարտության կարգավորման խաղաղ համաձայնագիր, և նույնիսկ, եթե դա լինելու է ինչ-որ միջանկյալ համաձայնագիր: Ուստի ուրախ եմ արձանագրել այն փաստը, որ արդեն ԵՄ-ից և անդամ պետությունների կողմից ավելի մեծ հետաքրքրությունների դրսևորման ականատեսն ենք դառնում:

– Պարոն Սեմնեբի, իսկ ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկայիս փուլը, մասնավորապես Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցությունները ի՞նչ փուլում են գտնվում` ձեր կարծիքով: Մի կողմից` միջնորդ պետությունները, փաստորեն, նախաձեռնություններով են հանդես գալիս, բայց հիմա տպավորություն է ստեղծվում, որ կարգավորման գործընթացը ինչ-որ անորոշ իրավիճակում է հայտնվել:

– Այդ մասին ես կնախընտրեի մեկնաբանություններ չանել, քանի որ այլևս չեմ հանդիսանում տարածաշրջանային գործընթացների ակտիվ մասնակիցը, և բացի այդ, կոռեկտ չէ գնահատել ընթացող բանակցությունները:

– Պարոն Սեմնեբի, Ձեզ փոխարինեց նոր պաշտոնյա` Ֆիլիպ Լեֆորտը նշանակվեց ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով: Այս նոր մանդատից ի՞նչ կարող ենք ակնկալել:

– Այդ խնդիրը այլ կերպ է ձևակերպվում, քանի որ այժմ ԵՄ տեղական կառույցների կառուցվածքային բարեփոխումներ են ընթանում: Այդ իսկ պատճառով ԵՄ-ն ավելի կարևոր և ակտիվ դերակատարություն կստանձնի, և կներառվեն որոշ ֆունկցիաներ, որոնք ես էի իրականացնում որպես Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ: Այնուամենայնիվ, հակամարտությունների կարգավորումը, տարածաշրջանային խնդիրները ԵՄ ներկայացուցչի գործունեության ամենագլխավոր հարցերն են լինելու: ԵՄ հատուկ ներկայացուցիչը կմիացնի իր մանդատին այն ֆունկցիաները, որոնք ես էի իրականացնում` տարածաշրջանային համագործակցության և հակամարտությունների հարցով, և բացի այդ, այն աշխատանքը, որն իրականացնում էր իմ գործընկերը` Պիեռ Մորելիան, ով ռուս-վրացական պատերազմից հետո հրադադարի համաձայնագրի կատարման պատասխանատուն էր: Նա միաժամանակ կզբաղվի իմ ֆունկցիաներով` վստահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներով, որով ես ակտիվորեն զբաղվում էի վրացական հակամարտությունների հարցով:
Ես կուզենայի ուշադրություն հրավիրել այն փաստին, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի ստանձնումը այդ պաշտոնում նշանակում է, որ ԵՄ-ն կշարունակի մեծ ուշադրություն դարձնել Հարավային Կովկասին և ավելի մեծ ուշադրություն կդարձնի նաև հակամարտությունների կարգավորմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում