Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Հայկական գյուղմթերքների ադրբեջանական այլընտրանք չկա, ի՞նչ կորոշի Մոսկվան

Հուլիսի 5-ի երեկոյան ուկրաինական թելեգրամյան ալիքները հայտնել են «Ռուսաստանի կողմից Օդեսայում ադրբեջանական SOCAR ընկերության երկու բելզալցակայանի դեմ դրոնային հարձակման» մասին։ Հաջորդ օրը Բաքվում Ռուսաստանի դեսպան Եվդոկիմովը «հրավիրվել» է Ադրբեջանի ԱԳՆ։ Ինչպես պարզվել է, Ռուսաստանը դրոնային հարձակման է ենթարկել Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գործող ադրբեջանական SOCAR ընկերության բենզալցակայանը։

Բայց ադրբեջանական ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպանին ներկայացրել է Ուկրաինայի տարածքում նախկինում նույնպես տեղ գտած «միջադեպերի» մի ամբողջ շարք և առանձնահատուկ ընդգծել, որ ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ վնասվել է նաև Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքը։ Պաշտոնական Բաքուն Մոսկվային կոչ է արել «հետևողականորեն ուսումնասիրել այդ դեպքերը, ինչպես նաև հարգել քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության բնագավառում ստանձնած միջազգային պարտավորությունները»։

Ինչպես ասում են՝ SOCAR-ը մեկ բենզալցակայանով ոչ հարուստ է, ոչ աղքատ։ Այլ իրավիճակում, Ալիևը, երևի, այդ միջադեպին նման հնչեղություն հազիվ թե տար։ Տպավորություն է, որ պաշտոնական Բաքուն դիվանագիտական լարվածություն է ստեղծում, որպեսզի խուսափի Ռուսաստանի համար շատ էական նշանակություն ունեցող հարցերի քննարկումից։ Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Ռուսաստանը բենզին գնելու հարցով «դիմել է նաև Ադրբեջանին»։ Նույն օրը ուկրաինական ԱԹՍ-երը հարվածել են Օմսկի նավթավերամշակման գործարարին, որ, ըստ աղբյուրների, այդ ոլորտում Ռուսաստանի «վերջին խոշոր ձեռնարկությունն» է։

Հուլիսի 6-ին Եկատերինբուրգում կայացել է ՌԴ և Հայաստանի վարչապետներ Միշուստինի և Փաշինյանի հանդիպումը։ Ըստ առկա տեղեկության, Ռուսաստանի վարչապետի պատվիրակության կազմում բանակցություններին մասնակցել են նաև «Ռոսելխոզնադզորի» և «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարները։ Կարելի է ենթադրել, որ քննարկվել է Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքների և այլ ապրանքների արտահանման հարցը։

Նախօրեին Բաքվի իշխանամետ haqqin.az-ը ընդարձակ հրապարակումով անդրադարձել է Ադրբեջանում մրգերի և բանջարեղենի շուկայում իրավիճակին։ Ակնհայտ է, որ մոտ մեկ ամիս ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Տիտովի մակարդակով հնչեցրած սպառնալիքը, որ Ռուսաստանը հայկական մրգերը և բանջարեղենը կփոխարինի ադրբեջանականով», իրականում ոչ մի հիմք չունի: Ադրբեջանը նման հնարավորություններ պարզապես չունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում