Monday, 27 07 2026
12:30
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Պուտինը կկրկնի՞ Ստալինի գայթակղությունը
11:50
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
11:30
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի
Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ նախագահ աշ-Շարաա
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը

Կատարը պատրաստվում է վերսկսել հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագրի ստորագրումից հետո։ Այս մասին Financial Times-ի հետ զրույցում հայտարարել է Կատարի վարչապետ շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանին։

Նրա խոսքով՝ Կատարն աշխարհում երկրորդ խոշորագույն հեղուկացված բնական գազի արտադրողն է և դադարեցրել է արտադրությունը մարտին՝ Ռաս Լաֆանի գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։

«Մի քանի շաբաթվա ընթացքում արտադրությունը կվերադառնա բնականոն հուն, բացառությամբ վնասված օբյեկտի։ Մեր թիմերը մոբիլիզացվել են արդեն մի քանի շաբաթ։ QatarEnergy-ն պատրաստվում է գործունեության բնականոն հուն վերադառնալուն, հենց որ նեղուցում իրավիճակը կարգավորվի», – ասել է վարչապետը։

Նա, սակայն, զգուշացրել է, որ պետական ​​QatarEnergy-ն կվերացնի մարտին հայտարարված ֆորս մաժորը միայն այն ժամանակ, երբ «ընկերությունը տեսնի, որ լուծել է բոլոր խնդիրները, և շահագործումն անվտանգ է»։

Կատարի վարչապետը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև թեժ գծի ստեղծումը կարևոր է՝ Հորմուզի նեղուցի վերաբացմանը խոչընդոտող անօրինական գործող անձանց գործողությունները կանխելու համար։

Նրա խոսքով՝  «թեժ գծի նպատակն է ապահովել, որ ցանկացած նավ, որը ստանում է որևէ տեսակի սպառնալիք, ստուգվի Իրանի կողմից, և նավին թույլ տրվի անվտանգ անցնել»։

Վարչապետի խոսքով՝ ակնկալվում է, որ նեղուցով նավագնացությունը կվերադառնա պատերազմից առաջ եղած ցուցանիշին ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի 30-րդ օրը։ Սակայն, ըստ նրա, դա «մեծ ջանքեր կպահանջի», նաև «ժամանակ կպահանջվի վստահությունը վերականգնելու համար»։

Ալ- Թանին նշել է, որ Կատարը կդիմադրի նեղուցում վճարներ գանձելու Իրանի ցանկացած ծրագրի։

«Կատարի նման երկրի համար դա մեր միակ ջրային միջանցքն է։ Եթե իրանցիների կողմից առաջարկվում է մոդել, նրանք պետք է փաստարկեն գործը, և մենք պետք է քննարկենք այն։ Մենք չենք կարող ընդունել այնպիսի իրավիճակ կամ պայման, երբ մեր դարպասը դեպի աշխարհ վերահսկվում է», – նշել է նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում