Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

«Փաստերի ստուգման հարթակի» լրագրողը զանգահարել է Ռուսաստանի հայերի միության մի քանի կառույցների ղեկավարներին և ներկայանալով որպես ՌԴ ԱԴԾ (ФСБ) սպա, մանրամասներ պարզել ՌԴ-ում հայերի հավաքագրման գործընթացից։ ՌԴ հայերի միության ներկայացուցիչները, վստահ լինելով, որ խոսում են իրենց «կուրատորի» հետ, բացահայտել են Հայաստանի ընտրություններին միջամտելու մանրամասները։

Առավել ուշագրավ էր հատկապես Ուլյանովսկի հայ համանքի ղեկավար Արսեն Աբրահամյանի հետ զրույցը։ Ի դեպ, իր նամակագրությունների արտահոսքի հետևանքով  Աբրահամյանը հեշտորեն զրույցի բռնվեց։ Մեր խոսակցության ընթացքում Արսեն Աբրահամյանը խոստովանել է, որ համայնքի անդամները հստակ հրահանգավորված են քվեարկել «Ռուսաստանի թիմի» օգտին։ Նա առանձնացնում է չորս հիմնական ուժեր՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի և Արման Թաթոյանի գլխավորած ուժերը։

Նկատենք՝ 60-ամյա Արսեն Աբրահամյանը, բաց աղբյուրների համաձայն, մինչև 2007 թվականը ղեկավարել է Ուլյանովսկի «Ոսկեվան» հայկական համայնքը, իսկ առնվազն 2007 թվականից Ռուսաստանի հայերի միության Ուլյանովսկի մարզային կառույցի ղեկավարն է համարվում։

Առավել ուշագրավ է «Միասնության թևեր» կուսակցության մասով կիրառվող մանիպուլյացիան։ Աբրահամյանը նշում է, որ այս ուժին աջակցելիս իրենք բացահայտ կապը չեն ցուցադրում, որպեսզի ստեղծվի «եվրոպամետության ֆոն», թեև իրականում այդ ուժը նույնպես ռուսամետ է։ «Ասեմ, որ 4-րդ ուժը, որին մենք Ռուսաստանից աջակցում ենք, «Միասնության թևեր» կուսակցությունն է։ Մենք աջակցում ենք, բայց այդ մասին ցույց չենք տալիս, որ նրանց եվրոպամետության ֆոն պահենք։ Բայց նրանք նույնպես ռուսամետ են», — զրույցի ընթացքում ասում է Աբրահամյանը։

Զրույցի ընթացքում բացահայտվում է նաև ընտրողների տեղափոխման լոգիստիկան։ Թեև Արսեն Աբրահամյանը պնդում է, որ անձամբ Հայաստան-Ռուսաստան ավիատոմսեր չի գնում, բայց զրույցի ընթացքում նշում է, որ «մարդիկ կան, որ օգնում են» նրանց, ովքեր ցանկանում են մեկնել, բայց հնարավորություն չունեն։ «Ով ում հասնում, օգնում է ավիատոմսերով։ Անձամբ ես տոմսեր չեմ գնել ոչ մեկի համար։ Ուղղակի մարդիկ են եղել, որ ի սրտե ցանկացել են մեկնել Հայաստան, ասել են, որ հնարավորություն չունեն, խնդրել ենք ընկերներին, օգնել են։ Ես էլ որպես հասարակական գործիչ խնդրում եմ մարդկանց ընկերներիս, խնդրում եմ օգնում են, մարդիկ էլ կան, որ իրենց փողերով են առնում տոմսը»։

Ի դեպ, խոսելով իր գործառույթների մասին՝ Աբրահամյանն ասում է, որ ինքը Հայաստանի քաղաքացիություն չունի, չի կարող մասնակցել քվեարկությանը, նշում է, որ այս պահին Մոսկվայում է և այնտեղից զանգերի միջոցով փորձում է կառավարել գործընթացը․ թեև համայնքին ուղղված և մեր տրամադրության տակ հայտնված իր ուղերձում նշում էր, որ անձամբ գնալու է Հայաստան։

Ռուսական ФСБ-ի և հայկական համայնքի կապի մասին

«ԱԴԾ սպա» ներկայացած լրագրողը զրույցի ընթացքում ընդգծում է, որ ФСБ-ն կարող է ֆինանսապես օգնել Հայաստան մեկնել ցանկացողներին, ինչին ի պատասխան Արսեն Աբրահամյանը սկսում է խնդրել, որ տնային կալանքի տակ գտնվող իր գործընկերոջը կարելի է ազատ արձակել։

Շարունակում ենք հետաքրքրվել՝ ФСБ-ի կուրատորը արդյոք աջակցո՞ւմ է, Արսեն Աբրահամյանը արձագանքում է․ «Այո, իհարկե, մենք փոխգործակցում ենք, ձեր կոլեգաների հետ, ամեն ինչ հրաշալի է։ 24 տարի է՝ նախագահում եմ ու փառք Աստծո մեր միջև լիարժեք հասկացվածություն է»։

Հեռախոսազրույցի ընթացքում Արսեն Աբրահամյանը նաև դժգոհում է Հայաստանի գործող կառավարության գործունեությունից՝ նշելով, որ ՀՀ կառավարության ներկայացուցիչները չեն աշխատում իրենց հետ և դաշնակցային հարաբերություններ չեն պահպանում Ռուսաստանի հետ։

Այսպիսով, ձայնագրությունից հետևում է, որ Ռուսաստանի հայերի միության Ուլյանովսկի կառույցի ղեկավար Արսեն Աբրահամյանը, իրեն ФСБ-ի աշխատակից ներկայացրած անձի հետ զրույցում խոսում է Ռուսաստանից Հայաստանի ներքաղաքական գործընթացներին ներգրավված լինելու, որոշ քաղաքական ուժերի աջակցելու և ռուսական ուժային կառույցների հետ համագործակցության մասին։

Ստացվում է՝ Ռուսաստանի հայ համայնքի առանձին ներկայացուցիչներ Հայաստանի քաղաքական գործընթացների վրա ազդելու ակտիվ գործողություններ են իրականացնում։

Նաև այլ շրջաններում

FIP.am-ին նաև հաջողվել է խոսել Տուլայի ու Վորոնեժի հայ համայնքի ղեկավարներ Րաֆիկ Պապյանի ու Արմեն Եղյազարյանի հետ, որոնք ևս հաստատել են, որ կապի մեջ են ФСБ-ի հետ։ Ի դեպ, Տուլայի համայնքի ղեկավարը կարճ զրույցի վերջում մեր լրագրողին դիտողություն արեց՝ ՌԴ հատուկ ծառայությունը «այդպես չի խոսում»։

Իսկ ահա Ուկրաինայից օկուպացված Ղրիմի հայ համայնքի ղեկավար Գեորգի Ակոբյանը հաստատեց, որ ընտրողներին ուղարկում են, բայց այլ մանրամասներ չփոխանցեց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում