Tuesday, 28 07 2026
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ
Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր
15:50
Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով
ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու
Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում
15:10
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
Ադրբեջանը վավերացրել է Ուկրաինայի հետ քաղաքացիական և առևտրային գործերով իրավական օգնության մասին պայմանագիրը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
14:30
Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման  համար
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է

Մոսկվան «կխոչընդոտի» իրանա-ամերիկյան «փոխըմբռնմանը»

ԱՄՆ-ի և Իրանի բանակցային թիմերը համաձայնեցրել են «Փոխըմբռնման հուշագիրը»։ Այդ մասին Axsios-ին տեղեկացրել են «ամերիկյան երկու բարձրաստիճան պաշտոնյա և բանակցություններին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրը»։ Ըստ ամերիկյան պարբերականի, «կողմերը համաձայնության են եկել վաթսունօրյա հրադադար հաստատելու և Հորմուզի նեղուցում առևտրական նավագանացությունը վերականգնելու հարցերում»։ Ընդ որում, Իրանը «պարտավորվել է երեսունօրյա ժամկետում ականազերծել նեղուցը, իսկ ԱՄՆ-ը նույն ժամանակահատվածում պետք է փուլ առ փուլ ապաշրջափակի Իրանի նավահանգիստները»։ Պայմանավորվածության համաձայն «Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կմեկնարկեն ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների թուլացմանը զուգահեռ»։

Axsios -ի տեղեկություններով՝ «բանակցող թիմերի միջև համաձայնությունը ձեռք է բերվել մայիսի 26-ին», բայց այդ մասին պաշտոնական հայտարարություն չի արվել, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջնորդներից «փաստաթղթի կարեւորությունը մի քանի օրվա ընթացքում քննարկելու ժամանակ է խնդրել»։ Իսրայելական «Եդիոտ ահրոնոտի» դիվանագիտական աղբյուրը իր հերթին տեղեկացրել է, որ իրանական կողմի համաձայնությունը «կայացել է արտաքին գործերի նախարար Արաղչիի և խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի մակարդակով, իսկ նրանք վերջնական որոշում ընդունելու լիազորություն չունեն»։

Իրանա-ամերիկյան բանակցությունների այս վճռորոշ փուլում հայտնի է դարձել, որ մայիսի 27-ին Իսլամական հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի քաղաքական եւ միջազգային հարաբերությունների հարցերով տեղակալ Ալի Բաղերին Մոսկվայում հանդիպել է Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մուհամեդ Յաղուբ Մոջահեդի հետ։ Ըստ islam news-ի, «մոլլա Յաղուբը վստահեցրել է, որ Աֆղանստանի ցամաքային և օդային տարածքը Իրանի դեմ երբեք չի օգտագործվել և չի օգտագործվի»։ Նա, ընդսմին, Աֆղանստանի «թշնամի» է անվանել ԱՄՆ-ին և Իսրայելին։

Իրանի և Աֆղանստանի բարձրաստիճան պաշտոնյանը Մոսկվայում մասնակցել են ՌԴ Անվտանգության խորհրդի կազմակերպած խորհրդաժողովին, որին մասնակցել են «տասնյակ երկրների անվտանգության ոլորտում որոշումների ընդունման պատասխանատուներ»։ Այդ միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարներ Բորտնիկովը և Նարիշկինը։ Մամուլին հասանելի դարձած նրանց ելույթներից պարզ է դառնում, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների նկատմամբ «լոյալ» վերաբերմունքից անցել է կոշտ հռետորաբանության» Ըստ երևույթին, ԱՄՆ նախագահի կողմից Ուկրաինայի նկատմամբ ճնշումների միջոցով «հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու» Կրեմլի ծրագիրը իրեն լիովին չի արդարացնում։

Եթե ԱՄՆ-ը և Իրանը «Փոխըմբռնման հուշագիր» ստորագրեն և ինստիտուցիոնալ հրադադարի վաթսունօրյա ժամկետով բանակցային գործընթաց սկսեն, դա կարող է ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման համար նախադեպային դիտվել։ ՌԴ ԱՀԾ տնօրեն Նարիշկինը Մեծ Բրիտանիային մեղադրել է ուկրաինական կարգավորման «դիվանագիտական ճանապարհը խոչընդոտելու» մեջ։ Բացառված չէ, որ Իրանի բարձրագույն ղեկավարությունը «Մոսկվայի խորհրդով» մերժի ԱՄՆ հետ «Փոխըմբռնման հուշագրի» ստորագրումը։ Իսրայելական աղբյուրների հայտնել են, որ այդ իրավիճակի համար «իրանի տարածքում հինգ հարյուր թիրախ կենթարկվի հարձակման»։ Իրանա-ամերիկյան թեկուզ ոչ կատարյալ համաձայնությունը կնպաստի նաև Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում