Sunday, 26 07 2026
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

60 օրվա ընթացքում կկայանա խաղաղության համաձայնագրի և միջուկային ծրագրի քննարկումը. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ 60 օրվա ընթացքում պետք է կայանա ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի քննարկումը խաղաղության և միջուկային ծրագրի հարցերի շուրջ գործարքի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

«60 օրվա ընթացքում պետք է կայանա փոխըմբռնման հուշագրի որոշ մանրամասների և այլ հարցերի քննարկումը: Հարցերից մեկը որոշակիորեն կապված է միջուկային ծրագրի հետ: Այս փուլում մենք չենք քննարկում միջուկային ծրագրի մանրամասները, իսկ 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիրը կենտրոնացած է պատերազմի դադարեցման վրա», – ասել է Բաղային:

ԱԳՆ խոսնակը նաև հայտարարել է, որ Իրանն անհրաժեշտ չի համարում արձագանքել սոցիալական ցանցերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումներին, որոնք սպառնալիքներ են բովանդակում Իսլամական Հանրապետության հասցեին։ Թեհրանը մտադիր է գործել «իր ոճով»։

«Մենք ունենք շատ ավելի կարևոր գործեր։ Մենք կենտրոնացած ենք (մեր երկրի) ազգային շահերի առաջմղման և պաշտպանության վրա», – մեջբերել է նրա խոսքն Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը:

Բաղային միաժամանակ հայտարարել է, որ  Իրանը «մշտական ​​կապի մեջ է» Ռուսաստանի և Չինաստանի հետ ԱՄՆ-ի հետ բանակցությունների շուրջ։

«Երեկ կարևոր հանդիպում է տեղի ունեցել Իրանի քաղաքական հարցերով փոխարտգործնախարար Թախտ Ռավանչիի և Թեհրանում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների միջև։ Կողմերը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական ​​գործընթացի վերջին իրադարձությունները», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հիշեցնում է, որ Ռուսաստանն առաջարկել է իր ծառայություններն Իրանից  հարստացված ուրանի դուրսբերման և այն ՌԴ-ում պահելու համար, սակայն, ինչպես հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Վաշինգտոնն առայժմ չի ընդունում Մոսկվայի առաջարկը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում