Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Առողջապահության ազգային ինստիտուտը հերքում է կեղծ դիպլոմների մասին տարածվող տեղեկությունը

Առողջապահության ազգային ինստիտուտը հերքել է «Նոր սկանդալ առողջապահության ոլորտում. Դիպլոմ առանց կրթության» վերնագրով նյութում հրապարակված տեղեկությունները՝ դրանք անվանելով կեղծ և մոլորեցնող։ Ինստիտուտի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հրապարակման հիմքում ընկած պնդումները անհեթեթ են և չեն համապատասխանում իրականությանը։

ԱԱԻ-ն պարզաբանել է, որ իր կողմից իրականացվող հետավարտական նեղ մասնագիտացման ծրագրերին կարող են մասնակցել բացառապես բարձրագույն բժշկական կրթություն ունեցող անձինք, ուստի հիվանդանոցների տնօրենների համար բժշկական կրթության պարտադիր լինելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ այդ ծրագրերի վրա։

Հայտարարության համաձայն՝ «Հանրային առողջություն և առողջապահություն» հիմնական մասնագիտությունը նախատեսում է մագիստրոսի աստիճան, իսկ «Առողջապահության կազմակերպում և կառավարում» ծրագիրը հանդիսանում է նեղ մասնագիտացում, որը կարող է ձեռք բերվել միայն հիմնական բժշկական մասնագիտության հիման վրա։

Ինստիտուտը նաև ընդգծել է, որ չի իրականացնում մագիստրոսական կրթական ծրագրեր, քանի որ դրանք բուհական ծրագրեր են և իրականացվում են բացառապես բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից։

ԱԱԻ-ն անդրադարձել է նաև դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ հրապարակումներում տեղ գտած հարցադրումներին՝ նշելով, որ ուսումնական գործընթացը կազմակերպվում է շաբաթական երկու օր՝ ուրբաթ երեկոյան ժամերին և շաբաթ օրերին՝ 10:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ արտասահմանում գտնվող հրավիրյալ դասախոսների մասնակցությամբ դասընթացների մի մասն անցկացվում է առցանց ձևաչափով՝ հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություններն ու ժամային գոտիների տարբերությունը։

Ինստիտուտը կոչ է արել զերծ մնալ մասնագիտական կրթության և առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների վերաբերյալ ոչ մասնագիտական գնահատականներից և հարցը դիտարկել մասնագիտական ու ինստիտուցիոնալ հարթությունում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում