Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով անցման նոր կանոններ. CNN

Իրանը մտադիր է լցանավերի սեփականատերերից պահանջել «Նավի մասին տեղեկատվության հայտարարագիր» լրացնել Հորմուզի նեղուցով անվտանգ անցնելու համար: Այս մասին մայիսի 7-ին հաղորդել է CNN հեռուստաալիքը, որի տնօրինության տակ է հայտնվել փաստաթուղթը:

Ավելի քան 40 հարցից բաղկացած հայտարարագիրը կազմել է իրանական Պարսից ծոցի նեղուցի վարչությունը (PGSA), որը երկրի իշխանությունների կողմից ստեղծվել է մայիսի 5-ին:

Փաստաթղթով, ի թիվս այլ բաների, պահանջվում է նշել նավի անվանումը և նավի նույնականացման համարը, դրա նախկին անվանումը, ինչպես նաև ծագման երկիրը և նշանակման կետը: Անհրաժեշտ է նաև տեղեկատվություն նավի սեփականատերերի, օպերատորների և անձնակազմի անդամների քաղաքացիության մասին: Պարտադիր է նաև մանրամասն տեղեկատվություն տեղափոխվող բեռի մասին:

Այդ բոլոր տվյալները պետք է PGSA-ի էլեկտրոնային փոստին ուղարկել նախքան Հորմուզով նավի անցումը:

«Սխալ կամ թերի տեղեկատվություն տրամադրելու համար պատասխանատվությունը կրում է բացառապես դիմողը. նա նաև պատասխանատու կլինի դրանից բխող բոլոր հետևանքների համար», – նշվում է կազմակերպության էլեկտրոնային նամակում, որին ծանոթացել է CNN-ը:

Փաստաթղթից չի հետևում, թե արդյոք Իրանը մտադիր է վճար գանձել Հորմուզի նեղուցով անցման համար։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, ավելի վաղ Թեհրանի իշխանությունները դրանում տեսնում էին եկամտի հնարավոր աղբյուր, որից ստացվող միջոցները կարելի է օգտագործել ամերիկա-իսրայելական ռմբակոծություններից հետո երկրի վերականգնման համար։

CNN-ի տեղեկատվության համաձայն՝ Իրանը յուրաքանչյուր նավից կարող է գանձել մինչև երկու միլիոն դոլար։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում