Tuesday, 28 07 2026
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ
Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր
15:50
Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով
ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու
Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում
15:10
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
Ադրբեջանը վավերացրել է Ուկրաինայի հետ քաղաքացիական և առևտրային գործերով իրավական օգնության մասին պայմանագիրը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
14:30
Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման  համար
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում

Ուկրաինան Ռուսաստանի դեմ պատերազմում է նաև Աֆրիկայում

Ոչ լրիվ մեկ շաբաթվա ընթացքում ուկրաինական անօդաչուները երրորդ անգամ գրոհել են Ռուսաստանի Տուապսե քաղաքի նավթավերամշակման գործարանը և խոշոր նավթամբարներն ու սպասարկող ենթակառուցվածքները։ Մոսկվան առաջին անգամ պաշտոնապես հաստատել է ուկրաինական եւ արեւմտյան մամուլի տեղեկությունները։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է, որ «նավթը նախատեսված էր արտահանման, այսինքն՝ այլ երկրների հանդեպ պարտավոորությունները կատարելու համար»։

Նա Ուկրաինայի իշխանություններին մեղադրել է նավթամթերքների համաշխարհային շուկայում «արհեստական դեֆիցիտ ստեղծելու» մեջ։ ՌԻԱ Նովոստին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Տուապսե է մեկնել արտակարգ իրավիճակների նախարար Կուրենկովը, որ արդեն հասցրել է հեռախոսով զեկուցել իրավիճակի և ձեռնարկվող քայլերի մասին։

Այլ աղբյուրներ հայտնել են, որ պայթեցված պահեստարաններից «նավթը լցվել է Տուապսե գետը, որտեղ պաշտպանիչ ամբարտակներ են կառուցվում՝ կանխելու նավթի հոսքը Սև ծով»։ Փորձագետներից ոմանք ենթադրում են, որ Ուկրաինան զբոսաշրջային սեզոնին ընդառաջ Սև ծովի առափնյա տարածքներում «բնապահպանական աղետ է ծրագրում», ինչը նույնպես տնտեսական վնաս կհասցնի Ռուսաստանին։

Այս ֆոնին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ «Աֆրիկյան կորպուսի» ստորաբաժանումները Մալիում թողել են Կիդալ քաղաքի իրենց դիրքերը։ Անցյալ շաբաթավերջին աֆրիկյան այդ երկրում զինված հեղաշրջման փորձ է կատարվել, որը կանխելու գործողություններին ներգրավվել է նաև ռուսաստանյան զորախումբը։

Ըստ արևմտյան աղբյուրների, ռուսական կողմը «ունի տասնյակ սպանվածներ և մոտ երկու հարյուր վիրավորներ»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը անուղղակի հաստատել է այդ տեղեկությունը՝ հայտնելով, որ «Աֆրիկյան կորպուսի» ստորաբաժանումները «լիակատար շրջափակման պայմաններում մեկ օր հերոսական մարտ են մղել գրոհայինների հետ»։

Ուշագրավ է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բորիսենկոն Մալիում «Աֆրիկյան կորպուսի» կրած կորուստների համար մեղադրել է Ուկրաինային և ասել, որ «զինված հեղաշրջման փորձ ձեռնարկած գրոհայիններին նախապատրաստել են արեւմտյան երկրների և Ուկրաինայի զինվորական հրահանգիչները»։ ՌԴ փոխարտգործնախարարն, այդպիսով, ընդունել է, որ Ուկրաինան Ռուսաստանի դեմ պատերազմում է ոչ միայն իր տարածքում, այլև անգամ Աֆրիկայում։

ՏԱՍՍ-ը հայտնել է, որ նախօրեին Ուկրաինայի համար դրոնների արտադրության որոշում է ընդունել նաև Նորվեգիայի կառավարությունը։ ՌԻԱ Նովոստին իր հերթին Գերմանիայի կառավարությանն անվանել է «չորրորդ ռեյխ» և հիշեցրել, որ համաշխարհային երկու պատերազմներն սկսել է այդ երկիրը։ Reuters-ի տեղեկություններով՝ ընթացիկ տարում Ռուսաստանի ռազմական ծախսերը կկազմեն 190 միլիարդ դոլար կամ բյուջեի 38 տոկոսը, իսկ Ուկրաինայի դեմ պատերազմի մեկ ժամն արժենում է 22 միլիոն դոլար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում