Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Թուրքական «աշխարհում Իլհամ Ալիևի աստղը խամրում» է

Ապրիլի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկա է գտնվել Անթալայի դիվանագիտական համաժողովի հանդիսավոր բացմանը, բայց պանելային քննարկումներին միջազգային և տարածաշրջանային քաղաքականության հարցերի շուրջ պաշտոնական Բաքվի տեսակետը ներկայացրել է արտաքին քաղաքականության հարցերով նրա օգնական Հիքմեթ Հաջիևը: Անթալիայում Իլհամ Ալիևը հանդիպումներ է ունեցել Սիրիայի անցումային կառավարության ղեկավարի և «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահի», այնուհետև՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Տեսախցիկները նաև ֆիքսել են նրա, Էրդողանի և Պակիստանի վարչապետ Շահբազի ոչ պաշտոնական «առանձնազրույցը»: Ալիևի այլ հանդիպումների մասին տեղեկություն առ այս պահը չկա: Փոխարենը հայտնի է դարձել, որ Անթալիայի դիվանագիտական համաժողովի կենտրոնական դեմք է դարձել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը: Ընդ որում, պանելային քննարկումը, որտեղ Տոկաևը հանդես է եկել որպես արդեն «միջին կարգի երկրի» առաջնորդ, վարել է Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար Մեւլութ Չավուշօղլուն:

Նա Տոկաևին ներկայացրել է որպես ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի նախկին տեղակալի, «ով խորքից գիտի այդ կազմակերպությունը»: Ղազախստանի նախագահի ելույթը նվիրված է «միջազգային իրավունքի ճգնաժամին» և հիմնականում հանգում է նրան, որ աշխարհում առկա հակամարտությունները պետք է կարգավորվեն «ՄԱԿ-ի պատերի ներսում», բայց դրա համար ամենից առաջ «պետք է բարեփոխել ՄԱԿ-ը»:

Միավորված ազգերի կազմակերպության կառուցվածքային բարեփոխման գաղափարը ավելի վաղ ձևակերպել է Թուրքիայի նախագահ Էրդողանը. «Աշխարհը միայն հինգը» չէ՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ հինգ երկրներին, որ օգտվում են «վետո»-ի իրավունքից: Ավելի վաղ Տոկաևը հերքել է այս տարեվերջին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ընտրվելու մասին տեղեկությունը:

Անթալիայում նրա ելույթից դատելով՝ Տոկաևին, կարծես, վերապահվել է «թուրքական աշխարհի ծագող աստղի» դերակատարություն, որ ակնհայտորեն ստվերում է Իլհամ Ալիևի հեղինակությունը: Դիվանագիտական համաժողովում Հիքմեթ Հաջիևի ելույթի առթիվ Բաքվի իշխանական մամուլը գրել է, որ Ադրբեջանը «այլևս արտաքին ազդակներով չի կողմնորոշվում, այլ ինքնուրույն է կառուցում Հարավային Կովկասի ճարտարապետությունը և ունի չորս՝ Կասպից, Սև, Միջերկրական և Ադրիատիկ ծովերը փոխկապակցելու նպատակ»: Անթալիայում Ղազախստանի նախագահի՝ որպես միջազգային քաղաքականության «միջին դերակատարի շնորհանդեսը», որ կազմակերպել է Թուրքիան, վկայում է, որ «թուրքական աշխարհում Իլհամ Ալիևի աստղը խամրում» է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում