Saturday, 25 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունից Ռուբեն Վարդանյանի առանձնացումը «տեխնիկական» չէ

Բաքվի զինվորական դատարանը փետրվարի 17-ին Ռուբեն Վարդանյանին «դատապարտել» է 20 տարվա ազատազրկման: Առաջին հարցը, որ ծագում է, այն է, թե Արցախի նախկին պետնախարարի «դատավճիռն» ինչո՞ւ է առանձին հրապարակվել: Չէ՞ որ նրան նույն «մեղադրանքն» է առաջադրվել, ինչ՝ ԼՂՀ ռազմաքաղաքական մյուս ղեկավարներին: Ալիևն ինչո՞ւ Վարդանյանի «օրինական պատիժը» մոտ երկշաբաթյա ժամկետով ուշացրել է: Դա կապ ունի՞ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Բաքու այցի հետ:

Ալիեւը Ռուբեն Վարդանյանի «դատապարտումը» ոչ միայն տասներկու օրով հետաձգել է, այլև կայացրել համեմատաբար «մեղմ դատավճիռ», եթե նկատի ունենանք, որ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, ով, ի դեպ, առևանգվել է Ռուբեն Վարդանյանի հետ, «դատապարտվել» են ցմահ ազատազրկման, իսկ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը նույն պատժի չեն ենթարկվել, քանի որ Ադրբեջանի օրենսդրությամբ վաթսունհինգ տարի լրացած անձանց նկատմամբ առավելագույն պատժաչափ չի կիրառվում:

Մամուլը փոխանցել է «դատավճռի» նկատմամբ Վարդանյանի ընտանիքի արձագանքը. «Սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ»: Ըստ mediamax-ի, Ռուբեն Վարդանյանը փետրվարի 10-ին «դատարանում» հանդես է եկել ամփոփիչ ելույթով և ընտանիքին տեղեկացրել, որ ասել է. «Ես երջանիկ եմ այստեղ՝ այս դատին ներկայացնել հայ ժողովրդին, որևէ պատժից կամ որոշումից չեմ վախենում, պատրաստ եմ ընդունել այն բացարձակ հանգիստ, որովհետև տեղի ունեցողը ոչ թե դատ է, այլ դատաստան»:

Որքանո՞վ է լրատվամիջոցի մեջբերումը հավաստի, դժվար է հաստատել կամ հերքել: Ակնառու է մի տարակուսելի արտահայտություն՝ «ես երջանիկ եմ, որ… ներկայացնում եմ հայ ժողովրդին»: Իրավիճակին, հավանաբար, շատ ավելի հարիր կլիներ «ես հպարտ» եմ ձևակերպումը, բայց, երևի, շատ ավելի խորքային իմաստ ունի այն, որ Ռուբեն Վարդանյանը փաստացի իր դեմ «դատավարությունը» որակել է «հայ ժողովրդի դեմ դատաստան»:

Բաքվի «դատավարությունն», անկասկած, քաղաքական է, բայց ո՞րն է նպատակը: Ալիևը «նվաստացնո՞ւմ է» հայ ժողովրդին, թե՞ «փակում» Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը: Ռուբեն Վարդանյանի բնորոշումից հասկացվում է, որ նա առաջին հարցին «դրական պատասխան է տալիս»: Ընտանիքին ուղղված խոսքում նա ընդգծել է, որ Բաքվում «չգտվեցին դատական նորմալ գործընթաց անցկացնելու հնարավորությունից, որը թույլ կտար իսկապես երկարաժամկետ խաղաղության հիմք դնել»: Վարդանյանն ամփոփել է, որ «կազմակերպված ոչ պրոֆեսիոնալ շոուն որևէ մեկին որևէ օգուտ չտվեց եւ առաջին հերթին՝ հենց ադրբեջանական պետությանը»:

Ալիևը Վարդանյանի «դատավարական վերջին խոսքը» ենթարկել է իրավա-քաղաքական վերլուծության, հասկացել, որ կազմակերպած շոուն «առաջին հերթին ոչ մի օգուտ չի տալիս ադրբեջանական պետությանը» և նրա նկատմամբ «մարդասիրական պատի՞ժ» է սահմանել, թե՞ այդ քայլով միջազգային հանրությանը ներկայանում է որպես «իրավական պետության» առաջնորդ: Այնումենայնիվ, հարկ է արձանագրել, որ Ռուբեն Վարդանյանի «գործի» և «դատավճռի» մյուսներից առանձնացումը «տեխնիկական» կամ «դատավարական ընթացակարգի» հարց չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում