Monday, 27 07 2026
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է

Դոնալդ Թրամփը իրանական կարգավորման երկու տարբերակներից «կընտրի երրո՞րդը»

Փետրվարի 16-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Ժնևում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ: Այդ մասին հայտնել է mehr-ը՝ առանց որևէ մեկնաբանության: Նույն օրը Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բաղային լրագրողներին ասել է, որ «միջուկային հարցերով Օմանի միջնորդությամբ բանակցություններին Իրանի պատվիրակությունը կքննարկի տեխնիկական և իրավական հարցեր»: Նա, ընդսմին, հավելել է, որ ամերիկյան կողմի դիրքորոշումը «նկատելիորեն պրագմատիկ է դարձել»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ աֆիլացված լրատվամիջոցի համարում ունեցող tasnim-ը իր հերթին տեղեկացրել է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը փետրվարի 16-ին զորավարժություններ են սկսել, որ անցկացվում են «Խելոք հսկողություն Հորմուզի նեղուցում» պայմանական անվանումը: Ըստ լրատվամիջոցի, որի տեղեկությունը փոխանցել է իսրայելական ռուսալեզու vesty-ն, զորավարժությունների նպատակը «ցանկացած իրավիճակի պատրաստ լինելն» է:

Ավելի վաղ Իրանի մի շարք բարձաստիճան զինվորականներ և խորհրդարանի որոշ պատգամավորներ հանդես են եկել նավարկության համար Հորմուզի նեղուցը փակելու պահանջով: Նավթի միջազգային առեւտրի մեկ հինգերորդն իրականացվում է Հորմուզի նեղուցով: Եթե Իրանը գեթ մեկ շաբաթով այն արգելափակի, ապա էներգակիրների համաշխարհային շուկան «կտենդի»: Դիտարժան է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի զորավարժությունների մեկնարկի նախօրեին մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ հայտնել են, որ ամերիկյան ուժերը Հնդկական օվկիանոսում «աբորդաժի են ենթարկել նավթատար լցանավ, որ թեև Պանամայի դրոշի ներքո է փոխադրումներ իրականացնում, բայց փաստացի իրանական» է:

Ժնևի բանակցությունները, ըստ իրանական կողմի, դարձյալ կլինեն միջնորդավորված: Այդ նպատակով այնտեղ է մեկնել նաև Օմանի արտաքին գործերի նախարար ալ-Բուսայիդին: Ըստ տեղեկությունների, իրանական կողմի պահանջով ամերիկյան պատվիրակության կազմում զինվորականներ չեն լինի: Գլխավոր բանակցող է նշանակված ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը, նրան կաջակցի Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները: Իրանական պատվիրակությունը Ժնև կներակյանա բավական ազդեցիկ կազմով, որտեղ ներգրավված են փոխարտգործնախարարներ, ԱԳՆ վարչությունների պետեր:

Բանակցություններին ընդառաջ Միացյալ Նահանգների նախագահը հայտնել է տարածաշրջան երկրորդ ավիակիր և ռազմանավախումբ ուղարկելու մասին: Մերձավոր Արևելքում ԱՄՆ բոլոր ռազմահենակայաններում մարտական ամենաբարձր աստիճանի պատրաստություն է հայտարարված: Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե չէր ցանկանա, որ «այդպես լինի», բայց եթե «գործարքը չկայանա», ապա ինքը ստիպված կլինի «անցնել երկրորդ տարբերակի, որ նրանց (Իրանի) համար շատ, չափազանց շատ ցավոտ կլինի»: Մինչ այդ նա Իրանի շուրջ իրավիճակի հանգուցալուծման ամենահարմար տարբերակ է համարել «վարչախմբի փոփոխությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում