Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Բաքուն գնում է Մոսկվայի հետ արմատական խզման

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիան մտավորականությանը կոչ է արել «բոլշևիկյան օկուպացիայի 106-րդ տարելիցին ընդառաջ հեռուստատեսությամբ և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև սոցիալական հարթակներում հանդես գալ ադրբեջանական ժողովրդի դեմ իրականացված այդ պատմական հանցագործությունը բացահայտող ելույթներով և հրապարակումներով, հանդիպել դպրոցականների և ուսանողության հետ ու լայնորեն լուսաբանել Ադրբեջանի պետական անկախության վերահաստատման ընթացքը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հերոսական դրվագները»: Այդ մասին հայտարարությունը տեղադրվել է ԳԱ ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Այս նախաձեռնության իրական հեղինակի ինքնությունը կասկած չի հարուցում: Հրահանգն իջեցվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմից: Մտահոգիչ է, որ այդ կարգի քարոզչություն ծավալվում է, երբ զուգահեռաբար ստեղծվել է հայ-ադրբեջանական «Խաղաղության կամուրջ» հանրային հարթակը: Մյուս կողմից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի «բոլշևիկյան օկուպացիայի լուսաբանման» հրահանգը պայմանավորված է Ռուսաստանի հետ հարաբերություններով:

Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում Ալիև-Զելենսկի հանդիպումը, պանելային քննարկումներից մեկի ընթացքում Ադրբեջանի նախագահի կողմից արված «բացահայտումը», որ Ռուսաստանը «նպատակաուղղված հարվածներ է հասցրել» Ուկրաինայի տարածքում ադրբեջանական էներգետիկ ենթակառուցվածքներին և Կիևում դիվանագիտական ներկայացուցչություններին,- ակնհայտորեն վկայում են մի բան, Մոսկվայի և Բաքվի միջև ռազմավարական դաշնակցային համագործակցությունը մնացել է անցյալում:

Ուկրաինացի հայտնի լրագրող Դմիտրի Գորդոնի կինը՝ Ալեսյա Բացմանը, ով յութուբյան «Գորդոն» նախագծի գլխավոր խմբագիրն է, ֆեյսբուքյան գրառում է կատարել, որ ուղեկցել է Մյունխենում Իլհամ Ալիևի հետ արված լուսանկարով: Բացմանը գրել է. «Մյունխենում հանդիպեցի Ուկրաինայի նախագահ Զելենսկու լավագույն ընկեր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա հետաքրքրվեց, թե գործերն ինչպես են մեզ մոտ և հաջողություն ու պատմական արդարության հաստատում մաղթեց»: Ալեսյա Բացմանը նաև հիշեցրել է, որ Ալիևը Ռուսաստանին մեղադրել է Կիևում Ադրբեջանի դեսպանատունը հրթիռակոծելու մեջ:

Նման հրապարակումները փորձագետներն անվանում են «ժեստերի լեզվով ուղերձ»: Չպետք է նաև կասկածել, որ Ալեսյա Բացմանի հրապարակումը բառ առ բառ համաձայնեցված է Ալիևի հետ: Եվ դա, իրոք, «ժեստերի լեզվով ուղերձ է», որի առաջին հասցեատերը Մոսկվան է: Ռուսաստանում շատ ցավոտ են տանում բոլշևիկյան-խորհրդային շրջանի քննադատությունը: Ուկրաինայի հետ հակամարտության պատճառներից մեկը «գոլոդոմորի» օրենքն է: Ադրբեջանի պետական անկախության վերականգմնման մասին ակտում խորհրդային իշխանության հաստատումը միանշանակ գնահատված է «օկուպացյա»:

Գործող սահմանադրության հիմքը այդ ակտն է: Եթե Ադրբեջանը առանձին օրենք ընդունի «բոլշեւիկյան օկուպացիայի» և «սև հունվարի» մասին, ապա Ռուսաստանի հետ խզումն անշրջելի կդառնա: Մոսկվան հակաալիեւյան կոմպրոմատնե՞ր կհանրայնացնի:

Լուսանկարը՝ Ալեսյա Բացմանի ֆեյսբուքյան էջից

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում