Tuesday, 28 07 2026
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ

Ալիևը Ռուսաստանին մեղադրել է Ադրբեջանի դեսպանատանը միտումնավոր հարվածելու մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ նպատակային հարձակումներ իրականացնելու մեջ։

Ալիևը հայտարարել է, որ Կիևում Ադրբեջանի դեսպանության գնդակոծությունը Բաքուն դիտարկում է որպես Ռուսաստանի կողմից ոչ բարեկամական քայլ։ Նրա խոսքով՝ ռուսական հարվածների թիրախ են դարձել ոչ միայն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները, այլև Ուկրաինայում գործող ադրբեջանական ընկերություններին պատկանող էներգետիկ օբյեկտները։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք այս թեման անձամբ բարձրացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ընթացքում, Ալիևը նշել է, որ խնդիրը բազմիցս քննարկվել է երկու երկրների պաշտոնյաների միջև՝ ինչպես արտգործնախարարությունների, այնպես էլ նախագահական վարչակազմերի մակարդակով։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանության ուղղությամբ երեք անգամ հարված է հասցվել։

«Առաջին հարվածից հետո կարելի էր ենթադրել, որ դա պատահականություն էր։ Մենք ռուս գործընկերներին փոխանցել ենք մեր բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների՝ ներառյալ հյուպատոսական բաժնի, մշակութային կենտրոնների և դեսպանության կոորդինատները։ Սակայն դրանից հետո ևս երկու հարված է գրանցվել»,- ասել է նա։

Ալիևը նշել է, որ Բաքուն այդ գործողությունները դիտարկում է որպես կանխամտածված հարձակում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության դեմ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը հանդես է եկել հատուկ հայտարարություններով, հրավիրել է Ռուսաստանի դեսպանին և հղել դիվանագիտական նոտա։

Միաժամանակ՝ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն գործում է բացառապես դիվանագիտական մեթոդներով։

«Մենք չենք կարող այլ կերպ վարվել, սակայն, իհարկե, սա դիտարկվում է որպես ոչ բարեկամական քայլ Ադրբեջանի նկատմամբ»,- հավելել է նա՝ նշելով, որ կառավարությունն իրականացրել է բոլոր անհրաժեշտ դիվանագիտական քայլերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում