Monday, 27 07 2026
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում

Ռուսաստանի ռազմաքաղաքական վերնախավը «տրոհվում» է

Փետրվարի 6-ին մահափորձի ենթարկված գեներալ Ալեքսեևը «հաջող վիրահատությունից հետո գիտակցության է եկել՝ մինչ այդ գտնվելով արհեստական կոմայի մեջ»: Այդ մասին հայտնել է ռուսաստանյան «Կոմերսանտը»: Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ մահափորձ կազմակերպելու և իրականացնելու կասկածանքով «ձերբակալվել է երկու անձ»: Նրանք հարցաքննվել են: Փետրվարի 8-ին ՌԴ Քննչական կոմիտեն կդիմի դատարան՝ առաջարկելով կասկածյալների նկատմամբ ընտրել խափանման միջոց: Ձերբակալված անձանց ինքնությունը չի հրապարակայնացվում: Ավելի վաղ ռուսաստանյան լրատվամիջոցները գրել են, որ Ալեքսեևի ուղղությամբ երեք կրակոց արձակած «անձը հավանաբար կին է»:

Գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձից կարճ ժամանակ հետո ՌԴ արտգործնախարար Լավրովն ասել է, որ դա վկայում է Ուկրաինայի նախագահ Զելենսկու՝ բանակցությունները տապալելու մտադրության մասին: Միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ գրել են, որ արևմտյան փորձագետները կասկածում են, թե այդ մահափորձը «կազմակերպել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները»:

Նույն օրը «Կոմերսանտը», հղելով իրավապահ մարմինների աղբյուրներին, ներկայացրել է մահափորձի մի պատկեր, որ շատ նման է մարտաֆիլմի դրվագի: Ըստ այդմ, հանցագործը գեներալ Ալեքսեևի ուղղությամբ նախապես արձակել է երկու կրակոց՝ նրան պատճառելով ոտքի և ձեռքի վիրավորում, ինչից հետո մահափորձի ենթարկվածը «փորձել է նրան վնասազերծել, բայց կրծքավանդակի շրջանում երրորդ վերքն է ստացել»:

Եթե այս տեղեկությունը հիմնավոր է, ապա պետք է ընդունել, որ ՌԴ ԳՇ Հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի սպանության փորձ կատարել է բոլորովին ոչ պրոֆեսիոնալ անձը: Հատուկ ծառայությունների գործակալը կամ վարձու մարդասպանը, որպես կանոն, զոհին զգետնում է նշանառու մեկ կրակոցով: Երկրորդը լինում է, ինչպես ռուսներն են ասում՝ «ստուգողական»:

Արտառոց է նաև վարկածը, որ կասկածյալը պահպանվող բազմաբնակարան շենք մուտք է գործել՝ «ներկայանալով որպես սննդի առաքիչ»: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը յոթի սահմաններում: Այդ վաղ ժամին «սննդի առաքիչի տեսքով» ներկայանալն ինքնին պետք է կասկած հարուցեր, եթե գեներալ-լեյտենանտ Ալեքսեևի բնակչության շենքն, իրոք, պահպանման տակ էր: «Կոմերսանտը» գրել է, որ շենքի բակում «գեներալին սպասել է ծառայողական մեքենան, նա սովորական ժամին պատրաստվել է մեկնել ծառայության վայր»:

Գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձը տեղի է ունեցել Աբու-Դաբիում ռուս-ամերիկա-ուկրաիանական «խորհրդատվությունների» երկրորդ փուլի ավարտի հաջորդ օրը և, ամենայն հավանականությամբ, առնչվում է ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացին: Խնդիր է, թե այդ ռեզոնանսային իրադաձության ենթատեքստը ո՞րն է: Որոշ տեղեկություններով՝ գեներալ Ալեքսեևը «լուրջ խնդիրներ ուներ «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավարության, իսկ վերջինս՝ Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Շոյգուի հետ»: Ռուսաստանում, հնարավոր է, ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարությունը «տրոհվում» է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում