Sunday, 26 07 2026
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
16:00
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Իսրայելում զգուշանում են. Թրամփը կարող է Թուրքիային ներգրավել Գազայի կառավարմանը

Իսրայելական մամուլը հայտնել է, որ վարչապետ Նաթանյահուն տիկնոջ հետ արդեն ժամանել է Ֆլորիդա, որտեղ կկայանա նրա հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ի տարբերություն նախորդ բանակցությունների, Նաթանյահուն այս անգամ ԱՄՆ նախագահի հետ կհանդիպի միայն Վաշինգտոնում Իսրայելի դեսպան Լեյթերի մասնակցությամբ: Երուսաղեմում, ինչպես «Եդիոտ ահրոնոտն» է փոխանցել, «խիստ մտահոգված են, որ Դոնալդ Թրամփը կարող է պարտադրել, որ Իսրայելն անցնի Գազայում հրադադարի հաստատման համաձայնագրի երկրորդ փուլի իրականացմանը՝ առանց անվտանգության իրական երաշխիքների»:

Հավանական է, որ այդ մտահոգությունները բավական մտահոգիչ են: Նաթանյահուի հետ Միացյալ Նահանգներ են մեկնել իսրայելցի զոհված պատանդ Ռան Գվիլի մայրը և եղբայրը: Ռան Գվիլի աճյունը դեռևս չի հայրենադարձվել: Երուսաղեմում հույս ունեն, որ ԱՄՆ նախագահը կընդունի նրա մորը և եղբորը, որպեսզի կարևորի, որ «ՀԱՄԱՍ-ը լիովին չի կատարել իսրայելցի պատանդների և զոհվածների աճյունների վերադարձի պարտավորությունը»:

Իսրայելական vesty ռուսալեզու կայքը գրել է, որ Նաթանյահուին «լուրջ փորձություն է սպասում, քանի որ ԱՄՆ նախագահը որոշել է Գազայում կարգավորման հասնել ամեն գնով»: Լրատվամիջոցը հատկապես ուշադրություն է դարձրել ամերիկյան խոսույթի փոփոխությանը, եթե նախկինում Վաշինգտոնը պնդում էր, որ ՀԱՄԱՍ-ը պետք է զինաթափվի, ապա այսօր խոսում է «սպառազինությունները շահագործումից դուրս բերելու անհրաժեշտության» մասին: Իսրայելում գտնում են, որ այդ դեպքում ՀԱՄԱՍ-ը կարող է պահեստավորել սպառազինությունները և ցանկացած հարմար առիթով գործի դնել:

Երկրորդ «անակնկալը» կարող է լինել «Միջազգային կայունացնող ուժերին» Թուրքիայի մասնակցությունը: Թեև Թրամփը «հարգում է այդ հարցում Նաթանյահուի դիրքորոշումը, բայց եթե հարկ լինի ընտրություն կատարել ծրագրի ձախողման և Թուրքիայի ներգրավվածությամբ այն իրականացնելու հնարավորության միջև, ապա ԱՄՆ նախագահն, ամենայն հավանականությամբ, կընտրի երկրորդ տարբերակը»,- համոզված է «Եդիոտ ահրոնոտի» մեկնաբանը: Պարբերականն, ընդսմին, նշել է, որ Գազայում Թուրքիայի զինված ուժերի ներկայությունը Վաշինգտոնում իր կապերով «պաշտպանում է նաև Կատարը», իսկ Դոհայի հետ Դոնալդ Թրամփը խոշորածավալ ներդրումային ծրագրեր ունի:

Թրամփ-Նաթանյահու տարեվերջյան հանդիպումից, կարելի է ասել, իսրայելական մամուլի սպասումները հիմնականում դրական չեն: Ընդ որում, բավական հստակ երևում է, որ գլխավոր մտահոգությունը գալիս է Գազայում և Սիրիայում Թուրքիայի դիրքերի ամրապնդման հավանականությունից: Ավելի պարզ ասած, Երուսաղեմում մտահոգված են, որ Իսրայելը «կարող է կորցնել Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի շրջանում Միացյալ Նահանգների ռազմավարական միակ դաշնակցի առավելությունը»: Եթե դա տեղի ունենա, ապա կսահմանափակվի նաև Իրանի դեմ գործելու հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում