Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Ալիևը կընդունի Պուտինի «խաղի կանոնները»

Դեկտեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինը պաշտոնական նամակով ծանուցել է, որ Բաքու-Գրոզնի չվերթի մարդատար օդանավի աղետի փաստով հարուցված քրեական գործի վարույթը դադարեցվել է: Դա նշանակում է, որ մեղադրյալներ չկա, դատաքննություն չի անցկացվի: Նախօրեին Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել է աղետի պատճառների ուսումնասիրության «միջանկյալ եզրակացությունը»: Այն փաստում է, որ օդանավը ենթարկվել է արտաքին միջամտության, բայց «հրթիռի մարտական մասի խոցող տարրերի պատկանելիությունը պարզ չէ»:

Ասվածը «թարգմանաբար» նշանակում է, որ ինքնաթիռը խոցվել է մարտական հրթիռից, բայց «պարզ չէ, թե այն որ երկրի է պատկանում»: Ղազախական կողմի «միջանկյալ եզրակացությունը» նա փաստում է, որ օդանավի կառավարման համակարգչային համակարգը «թերմոդինամիկ ազդեցությամբ շարքից դուրս է եկել և վերականգնման ենթակա չէ»: Նույն օրն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը տարեվերջի մամուլի ասուլիս է անցկացրել, որի ընթացքում Բաստրիկինի նամակը գնահատել է «տարակուսելի»:

Ի՞նչ նկատի ունի նա, կարելի է հասկանալ Բաքվի իշխանական մամուլի մի քանի հրապարակումներից, որոնցում այն ուղենշային միտքն է զարգացված, որ Վլադիմիր Պուտինը «խախտել է Դուշանբեում Իլհամ Ալիևին տված խոստումները»: Դուշանբեում, ինչպես հասկացվում է, Պուտինը և Ալիևը երկու հանդիպում են ունեցել, և Ադրբեջանի նախագահը տուն է վերադարձել այն հույսով, որ օդանավի աղետի համար պատասխանատու զինվորականները կենթարկվեն քրեական պատասխանատվության, Ռուսաստանի կառավարությունը փոխհատուցում կվճարի թե զոհվածների հարազատներին և տուժածներին, թե AZAL ավիաընկերությանը:

Այդ հույսերը չեն արդարացել: Ռուսաստանը բավարարվել է Գրոզնիում աղետի զոհերի հիշատակին հուշարձանի բացման արարողությամբ, որին Ադրբեջանի դեսպանը մասնակցել է: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ առթիվ լավատես է գտնվել և ասել, որ հիշատակի հարգման արարողությունը թույլ է տալիս «տարաձայնությունների էջը փակել»: Ադրբեջանական մամուլը Վլադիմիր Պուտինին սպառնում է միջազգային հետաքննությամբ և վկայակոչում Դոնբասի երկնքում մալայզիական մարդատար օդանավի կործանման մասին վերջերս ընդունված վճիռը:

Ալիևը կգնա՞ նման քայլի: Տպավորություն է, որ Բաստրիկինի նամակի կապակցությամբ Բայրամովի «տարակուսանքը» և իշխանական մամուլի հրապարակումները «դեմք փրկելու» համար են: Բաքվում գերազանց գիտեն, որ Պուտինը երբեք չի ընդունի, որ Ռուսաստանի ՀՕՊ-ը մարդատար ինքնաթիռ է խոցել: Ինչ բացատրություն էլ տրվի, դա Ռուսաստանի համար վարկանիշային մեծ կորուստ է: Ալիևը, հավանաբար, կընդունի Պուտինի «խաղի կանոնները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում