Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Ռյուտեն անհրաժեշտ չի համարում պաշտպանության հարցերում ԵՄ-ի անկախացումն ԱՄՆ-ից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն անհրաժեշտություն չի տեսնում, որ Եվրամիությունը լիովին անկախ դառնա ԱՄՆ-ից պաշտպանության հարցերում։ Այս մասին նա ասել է գերմանական dpa գործակալությանը տված հարցազրույցում։

«Միանգամայն տրամաբանական է, որ մենք քայլ առ քայլ ավելի շատ պատասխանատվություն ենք ստանձնում Եվրոպայի պաշտպանության համար, բայց ԱՄՆ-ի հետ նույն կողմում, որը լիովին աջակցում է ՆԱՏՕ-ին, մնում է դաշինքում և Եվրոպայում…. Ես միանգամայն վստահ եմ, որ ԱՄՆ-ին լիովին հանձնառու է ՆԱՏՕ-ին։ Դրանում ոչ մի կասկած չկա», – ասել է Ռյուտեն։

Նա այդ համատեքստում հիշեցրել է ամռանը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումները, որտեղ դաշինքի անդամները համաձայնության են եկել մինչև 2035 թվականը պաշտպանության ծախսերը հասցնել իրենց ՀՆԱ-ի 5%-ին։

«Ես կարծում եմ, որ մինչ օրս սա (ԱՄՆ) նախագահ Թրամփի ամենամեծ արտաքին քաղաքական հաջողություններից մեկն է», – ասել է նա։

Ռյուտեն նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կազմված չէ միայն ԱՄՆ-ից և ԵՄ պետություններից:

«Երբ խոսքը վերաբերում է Եվրոպային և ՆԱՏՕ-ին, այն ավելին է, քան ԵՄ-ն: ԵՄ-ն շատ կարևոր է: Սակայն եթե նայենք ընդհանուր համախառն ներքին արդյունքին, ՆԱՏՕ-ի կազմում գտնվող ԵՄ 23 անդամներին բաժին է ընկնում ՆԱՏՕ-ի ընդհանուր տնտեսական արդյունքի միայն մոտ մեկ քառորդը: 75 տոկոսը դեռևս ԵՄ-ից դուրս է», – ասել է Ռյուտեն՝ նկատի ունենալով ՆԱՏՕ-ի այնպիսի անդամներին, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Կանադան և ԱՄՆ-ն:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում