Monday, 27 07 2026
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում

Պուտինը տաջիկ երեխայի սպանությունը քննարկելո՞ւ է

Մոսկվայում դեկտեմբերի 22-ին սպասում են ԱՊՀ պետությունների առաջնորդներին: Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա գնահատմամբ, ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական հավաքի «արժեքն այն է, որ Ռուսաստանի նախագահը երկկողմ հանդիպումներ է ունենում»: Պեսկովը մասնավորապես անոնսավորել է Վլադիմիր Պուտինի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բաքվից դեռևս պաշտոնապես չեն հաստատել, որ Ալիևը կմեկնի Մոսկվա:

ԱՊՀ առաջնորդների անցյալ տարվա հանդիպումը կազմակերպվել է Սանկտ Պետերբուրգում և ուղեկցվել ողբերգությամբ. դեկտեմբերի 25-ին կործանվել է Բաքու-Գրոզնի չվերթի օդանավը: Նույն ժամին Ադրբեջանի նախագահի ինքնաթիռը նույնպես գտնվել է Ռուսաստանի օդային տարածքում, և Ալիևը կայացրել է Բաքու վերադառնալու որոշում: Ինչպես հայտնի դարձավ վերջերս, Ալիևը քաղաքացիական օդանավի աղետի լուրն ստանալով՝ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ և հայտնել, որ վերադառնում է Բաքու:

Անցած տարվա ընթացքում Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի կործանման պատճառները պաշտոնապես չեն հրապարակվել: Բաքուն շատ զգալիորեն փոխել է տոնը: Արտաքին քաղաքական հարցերով Ալիևի օգնական Հաջիևը վերջերս ՌԴ ՀՕՊ ծառայությունների կողմից քաղաքացիական ինքնաթիռի խոցումը համարել է «սխալի հետևանք»: Ըստ երևույթին, Ալիևի կոշտ պնդումները հետաքննության ընթացքում չեն հաստատվել կամ նա ինչ-ինչ հանգամանքների բերումով ստիպված է «կառուցողական լինել»:

ԱՊՀ առաջնորդների այս տարվա «հավաքից» մի քանի օր առաջ մերձմոսկովյան Օդինցովոյում ողբերգություն է տեղի ունեցել: Տասնհինգամյան Տիմոֆեյ Կ.-ն դանակի մի քանի հարված է հասցրել տասնամյա Օլիմջոն Ալիևին: Երեխան տեղում մահացել է: Սպանությունը, ինչպես աղբյուրներն են տեղեկացրել, կատարվել է էթնիկ անհանդուրժողականության հողի վրա: Երեխայի մարմինը տեղափոխվել է Տաջիկստան, մուսուլմանական ծիսակարգով հողին հանձնվել: Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի իշխանություններից պահանջել է հետաքննել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Յուսուֆ Ռահմոնը Դուշանբեում Ռուսաստանի դեսպանից պահանջել է ապահովել տաջիկների անվտանգությունը:

Տաջիկստանը ոչ միայն ԱՊՀ, այլև ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է, որի տարածքում Ռուսաստանը երկու ռազմահենակայան ունի: Մանկահասակ Օլիմջոն Ալիևի դաժան սպանությունը Տաջիկստանում ցնցել է հանրությանը: Սոցիալական ցանցերը բառիս բուն իմաստով հեղեղված են զայրալի գրառումներով: Բուռն զայրույթի տեղիք է տվել հատկապես այն, որ դեռահաս մարդասպանը լուսա-տեսանկարահանել է զոհի մարմինը և տարածել համացանցում: Օգտատերերի մեծ մասը համոզված է, որ «նա ֆաշիստական խմբավորմանը հաշվետվություն է տվել, որ առաջադրանքը կատարված է»: Վլադիմիր Պուտինը նախատեսո՞ւմ է Տաջիկստանի նախագահ Ռահմոնի հետ հանդիպում, առայժմ տեղեկություն չկա: Եթե հանդիպումը տեղի ունենա, Օլիմջոն Ալիևի սպանությունը քննարկվելո՞ւ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում