Tuesday, 28 07 2026
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ

Թուրքիայում «երկիշխանություն է»

Turkiye իշխանամետ պարբերականը հայտնել է, որ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քաղաքականությունից հեռանում է: Նա այսուհետև «կզբաղվի գլոբալ խնդիրներով, պարբերաբար հանդես կգա հոդվածներով և տեսաուղերձներով»: Քըլըչդարօղլուն որոշում ընդունել է կուսակցության համագումարից հետո, երբ ակնհայտ է դարձել, որ ԺՀԿ առաջնորդի պաշտոնին վերադառնալու փորձը ձախողված է:

Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզելի «ոչ լեգիտիմ ընտրության» հարցը նախագահ Էրդողանի նախաձեռնությամբ քննվել է դատախազության կողմից, բայց չի հիմնավորվել: Օզելը պաշտոնում վերընտրվել է համագումարի պատվիրակների ձայների բացարձակ մեծամասնությամբ: Այդ իրավիճակում քաղաքականությունից Քըլըչդարօղլուի հեռանալը տրամաբանական է:

Արտառոցն այն է, որ նա հայտարարել է Թուրքիայի նախագահի թեկնածուի «ստվերային կաբինետի» գոյության մասին, որ, նրա խոսքերով՝ «երկրում ստեղծել է զուգահեռ կառավարում»: ԺՀԿ վերջին համագումարը Թուրքիայի նախագահի թեկնածու է հաստատել Ստամբուլի նախկին քաղաքապետ Իմամօղլուին: Կուսակցության առաջնորդ Օզելը վերջերս տեղեկացրել է, որ Իմամօղլուի թեկնածությունը պաշտպանում է ընտրելու իրավունք ունեցեղ քսանհինգ միլիոն քաղաքացի:

Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններում հաղթել է ԺՀԿ-ն, բայց անցած ավելի քան երկու տարիներին տասնյակ քաղաքապետների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: Ամենացայտունը Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից Իմամօղլուի հեռացումը և նրա կալանավորումն է: Ըստ երևույթին, Քեմալ Քըլըչդարօղլուն «ստվերային կաբինետ» ասելով նկատի ունի ԺՀԿ-ից ընտրված քաղաքապետներին, որ «ենթարկվում են նախագահի թեկնածուին»:

ԺՀԿ համագումարում կուսակցության առաջնորդ Օզելը Քըլըչդարօղլունի մեղադրել է իշխանությունների հետ համագործակցելու և «քսան տոկոսանոց մշտական ընդդիմության» դեր կատարելու մեջ: «Ստվերային կաբինետի» և «զուգահեռ կառավարման համակարգի» մասին Քըլըչդարօղլուի հայտարարությունը, կարծես, հաստատում է նրա Էրդողանի «գործակալ լինելու» հանգամանքը: Այլ կերպ, քան «սվերային կաբինետը» ցրելու կոչ այդ հայտարարությունը դժվար է գնահատել:

Թուրքիայի նախագահը կառավարության վերջին նիստից հետո խոսել է հայ-թուրքական կարգավորումից և եկող տարեսկզբից այդ ուղղությամբ «խորհրդանշական քայլեր» անոնսավորել: Թուրքիայում քրդական հարցի հետ կապված ներքաղաքական լարվածություն է: Եթե դրան գումարվի նաև «ստվերային կաբինետի» դեմ պայքարը, իսկ այլ կերպ հազիվ թե լինի, ապա իշխանությունը պահելու համար Էրդողանի պայքարն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում