Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Ռուսաստանն այլևս «ուղղափառ» երկիր չէ

ՌԴ նախագահին առընթեր Սոցիալական գործընթացների դիտարկման և վերլուծությունների վարչությունը հրատարակել է «Քաղաքացիական լուսավորության նոթատետրի» հերթական համարը, որտեղ գերատեսչության ղեկավար Բորիս Ռոպոպորտը հանդես է եկել հայեցակարգային հոդվածով: Այդ մասին հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»՝ հիշյալ հոդվածը որակելով Ռուսաստանի «պետական նոր իդեոլոգեմա»:

Պարբերականը պատմական անդրադարձ է կատարում և նշում, որ ցարական Ռուսաստանի պետական գաղափարախոսության հիմքում դրվել է կոմս Ուվարովի «ուղղափառություն, միապետություն, ժողովրդայնություն» եռամիասնությունը: Բորիս Ռոպոպորտը ձևակերպել է նոր եռամիասնություն. «ինքնիշխան պետություն, ավանդական հասարակություն, սոցիալական պետություն»: «Նեզավիսիմայա գազետա»-ի խմբագրականը գտնում է, որ «ինքնիշխան և սոցիալական պետություն» սահմանումները «քիչ թե շատ ընկալելի, բացատրելի են, բայց ի՞նչ է նշանակում «ավանդական հանրությունը»»:

Ըստ խմբագրականի, ՌԴ նախագահի աշխատակազմի պաշտոնյան համոզված է, որ ուղղափառ հավատի փոխարեն ներկայումս գերակայություն է «երեք հավատ՝ հավատ առ երկիր, հավատ առ նրա հարևանները, հավատ առ ապագա»: Ռուսաստանի նախագահի աշխատակազմում, ըստ էության, պետականության հոգևոր-քաղաքակրթական հիմքը ենթարկվում է վերասահմանման:

Ցարական Ռուսաստանը հանդես է եկել որպես քրիստոնեական առաքելության կրող և ուղղափառ հավատի պատվար: Ավելի քան երկու դար Ռուսաստանը միջազգային քաղաքականության հարցերում հանդես է եկել Բալկանների և Արևելքի քրիստոնյաների պաշտպանի դիրքերից: ԽՍՀՄ-ում քրիստոնեկան առաքելականությանը փոխարինել է համաշխարհային հեղափոխության և կոմունիզմի կառուցման գաղափարախոսությունը, որ հենված էր ոչ թե հավատի, այլ դասակարգային ընդհանրության և համերաշխության վրա:

Եթե Ռոպոպորտի հայեցակարգը պետական է, իսկ դրանում կասկածելու հիմքեր չկան, ապա հետևում է, որ Ռուսաստանը որդեգրում է քաղաքակրթական մեկուսացման ուղեգիծ: Ըստ երևույթին, որոշիչ դեր է խաղացել Ուկրաինայի դեմ պատերազմը, որով սլավոնական և ուղղափառ քրիստոնեական միասնության քարոզչությունը լիովին պսակազերծված է: Պետք է ենթադրել, որ Ռուսաստանի պետական-հանրային կյանքում շատ որոշակիորեն «նվաստանալու է» Ռուս ուղղափառ եկեղեցու և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքի հեղինակությունը:

Ըստ էության, Վլադիմիր Պուտինը հանրայնացնում է, որ Ռուսաստանն այլևս «ուղղափառ երկիր չէ» կամ առնվազն միայն «ուղղափառ երկիր չէ»: Դա հստակ ազդակ է առաջին հերթին հետխորհրդային, Բալկանյան և Արևելյան Եվրոպայի երկրներին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի քրիստոնեական համայնքներին: Ռուսաստանը բացահայտում է սլավոնա-թուրքական «համադաշնության քաղաքական-քաղաքակրթական դաշինքի» նպատակ: Միայն այդ դեպքում է հնարավոր բազմաբևեռ աշխարհում նրա սուբյեկտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում