Sunday, 26 07 2026
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր

Ալիևի «քաղցրաբլիթը» և մտրակը

Բաքվի լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միլլի մեջլիսի հաստատմանն է ներկայացրել «Համաներման մասին» օրենքի նախագիծը: Ըստ տեղեկությունների, նախատեսվում է պատժի կրումից ազատել շուրջ երեք հազար դատապարտյալի: Եվս վեց հազար բանտարկյալի պատիժը կմեղմվի, շուրջ հազար հոգու նկատմամբ քրեական վարույթը կդադարեցվի:

Իրավապաշտպան, «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» համահիմնադիր Արիֆ Յունուսովը, ով տասը տարի առաջ ՄԻԵԴ-ի վճռով Պետական անվտանգության ներքին բանտից ազատ է արձակվել և տիկնոջ հետ Ադրբեջանից արտաքսվել, վերլուծելով «Համաներման մասին» օրենքի նախագիծը, պարզել է, որ Ալիևի «քաղցրաբլիթից» ավելի քան չորս հարյուր ադրբեջանցի քաղբանտարկյալի անգամ «մի փշուր չի հասնում»:

Կալանավորված, ապա շինծու մեղադրանքով երկարաժամկետ ազատազրկման դատապարտված լրագրողները, հանրային գործիչները, իսլամ հավատացյալները և այլոք մնում են կալանքի տակ: Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները «հանրության հանդեպ լկտի ծաղր» են որակել ալիևյան համաներումը: Նախօրեին բանտում «մահացել է» ընդդիմադիր Ժողճակատ կուսակցության երիտասարդ անդամ Էլբեյ Քերիմլին:

Պաշտոնապես նա վեցամյա ազատազրկման է ենթարկվել «թմրանյութերի ապօրինի իրացման» մեղադրանքով: 2024թ. մայիսին կայացած «դատավարության» ժամանակ նա հայտարարել է, որ իրեն բերման են ենթարկել Հեյդար Ալիևի արձանին «Ստալին» մակագրություն անելու համար, իսկ թմրանյութը «մատուցել են ոստիկանները»:

Ալիևի համաներումը համընկել է ևս մի իրադարձության. նույն օրը Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին ֆեյսբուքի անձնական էջում «բաց նամակ» է հղել Թուրքիայի նախագահ Էրդողանին: Նա հայտնել է, որ Թուրքիայից հինգ տարի ժամկետով արտաքսման որոշում է ստացել և խնդրել, որպեսզի նա միջամտի և «արդարադատությունը վերականգնի»:

Հաջիբեյլին, ըստ մամուլի հրապարակումների, հետապնդվում է «պետական հեղաշրջման փորձով» նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մեհթիևի դեմ հարուցված քրգործի շրջանակներում: Նա, ամենայն հավանականությամբ, Ստամբուլից կարտաքսվի Բաքու և կձերբակալվի, և քաղբանտարկյալների թիվը ևս մեկով կավելանա: Մեկ օր առաջ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հարյուր քսաներեք քաղբանտարկյալի ներում է շնորհել: Բայց դա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Թրամփի հետ գործարքի հիման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում