Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Ալիևը կցրի՞ խորհրդարանը

Ադրբեջանում ներքաղաքական լարվածությունը նոր դրսևորումներ է ստանում: Մամուլում և սոցիալական հարթակներում տեսակետ է շրջանառվել, որ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը «դժվարությամբ է ընթանում, որովհետև քաղաքական դաշտում, պետական կառավարման համակարգում և անգամ իրավապահ մարմիններում նա ունի աջակիցներ»:

«Արդիական Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիևը համոզված է, որ գործող խորհրդարանի պատգամավորների «մեծ մասը Մեհթիևի համակիրներ են»: Նա գտնում է, որ «իրական ազգային միասնության հասնելու համար Միլլի մեջլիսը պետք է ցրվի, իսկ նոր ընտրություններով խորհրդարան մտնեն այնպիսի անհատներ, որ առաջնորդվում են ոչ թե օտարերկրյա պետության, այլ Ադրբեջանի շահերով»:

Հաֆիզ Հաջիևը հատուկ ծառայություններին կոչ է արել «բացահայտել Ռամիզ Մեհթիևի շրջապատի բոլոր մարդկանց, ժողովրդին ներկայացնել նրա և Ալի Քերիմլիի հանցավոր կապերը»: Վերստին անդրադառնալով խորհրդարանին, նա պնդել է, որ «այնտեղ երկու-երեք հոգի են պաշտպանում նախագահին, մյուսները գաղտնի կապերով աշխատում են արդարացնել Մեհթիևին»:

Գաջիևը բավական ուշագրավ անցյալ ունի: Ադրբեջանում Ժողճակատի իշխանության շրջանում նա գլխավորել է ձկնարդյունաբերության պետական ընկերությունը, ապա տնտեսական հանցագործությունների մեղադրանքով դատվել, երբ իշխանության է եկել Հեյդար Ալիևը: 1999 թ. բանտից ազատվել է, 2001-ին հիմնադրել «Արդիական Մուսավաթ» կուսակցությունը: Այդ շրջանում Իլհամ Ալիևը երկու ազդեցիկ՝ «Մուսավաթ» և Ժողճակատ կուսակցությունները տրոհելու խնդիր է լուծել, ձևավորվել են նաև «Դասական ժողովրդական ճակատ» և «Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունները և քաղաքական մրցակիցների կողմից արժանացել «գրպանային ընդդիմություն» անվանման:

Հաջիև երկու՝ 2008 և 2013թ.-ին առաջադրվել է նախագահի թեկնածու: Այս փաստը վկայում է, որ նա «գրպանային ընդդիմություն» է և Ալիևի աշխատակազմի հետ առնչություն ունի: Նկատի ունենալով այդ հանգամանքը, բացառված չէ, որ Միլլի մեջլիսը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափար Ալիևը քննարկում է կամ այդ թեման առնվազն շրջանառության է դրվում: Մեհթիևի գործի քարոզչությանը նոր, հանրության համար, երևի, ավելի ընկալելի երանգ է տրվել, նա մեղադրվում է «քսանհինգ տարվա պաշտոնավարության ընթացքում գոնե մեկ անգամ» Թուրքիայի չայցելելու մեջ: Հավանական է, որ Ադրբեջանի ներքաղաքական լարվածությունը պայմանավորված է Ռեջեփ Թայիփ Էրդողանի «իջեցրած հրահանգով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում