Sunday, 26 07 2026
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Նույնիսկ «բուտաֆորիա» համաձայնությունը նոր պատերազմի սպառնալիքով հղի դիմակայությունից գերադասելի է

«Խաղաղության միակ և ունիվերսալ երաշխիքը ուժային հավասարակշռության վերականգնման մեջ է, առանց որի խաղաղության ցանկացած փաստաթուղթ բուտաֆորիա է, ցնորք ծալապակասների համար»,- հայ-ադրբեջանական նախնական համաձայնությունների մասին գրում է ֆեյսբուքյան հայ օգտատերը:

Որ ուժային հավասարակշռությունը խաղաղության երաշխիք է, առարկություն չի վերցնում, բայց խնդիրն այն է, որ, թող ներեն կրկնաբանության համար, խաղաղության երաշխիք ստեղծելու համար նախ պետք է խաղաղություն ստեղծել: Պատերազմական իրավիճակում, շրջափակման, տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցային ծրագրերից մեկուսացվածության պայմաններում ուժային հավասարակշռության վերականգնումը հնարավոր չէ:

Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմների միջակայքի քառորդդարյա իրականությունն ասվածի հստակ վկայությունն է: Քսանհինգ տարում Ադրբեջանի և Հայաստանի միջև ուժային հավասարակշռությունը փոխվել է հօգուտ հակառակորդի: Դա թույլ է տվել, որ Իլհամ Ալիևը մերժի ԼՂ կարգավորման առաջին հայացքից «ոսկե միջինի» սկզբունքով մշակված բոլոր առաջարկությունները, ներառյալ՝ «Լավրովի պլանը»:

Ովքեր հիշում են և անկողմնակալ մոտեցում ունեն, կվկայեն, որ քառասունչորսօրյա պատերազմից հետո Ալիևը բազմիցս բարձրացրել է Հայաստանի ԶՈՒ կրճատման, սպառազինությունների սահմանափակման, նույնիսկ դրանց ձեռքբերման արգելք սահմանելու «անհրաժեշտության» կամ «հայկական ֆաշզիմի ոչնչացման» հարցը:

Հայ-ադրբեջանական նախաստորագրված համաձայնագրում Հայաստանի ԶՈՒ թվաքանակի կրճատման, սպառազինությունների տեսակների սահմանափակման մասին որևէ դրույթ չկա: Այսինքն, պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո իր Զինված ուժերը վերակազմավորելու, արդիականացնելու, կոնվենցիոնալ բոլոր տեսակի սպառազինությունների ձեռքբերման հարցերում Հայաստանը որևէ պարտավորությամբ կաշկանդված չի լինելու:

Հնարավորությունը՝ հնարավորություն, իրավունքը՝ իրավունք, բայց արդիական սպառազինությունների ձեռքբերումը նախ հսկայական ֆինանսներ է պահանջում, այնհուհետև՝ քաղաքական պայմանավորվածություններ: Ուստի առանց տնտեսական հավելյալ արժեքի նոր գեներացման և արտաքին ճկուն քաղաքականության Հայաստանը չի կարող վերականգնել ուժային բալանսը կամ անվտանգային բաղադրիչները հասցնել մի մակարդակի, որի առկայության դեպքում Ադրբեջանը նոր էսկալացիայի գայթակղություն չի ունենա:

Այսքանը վերաբերելի է երկկողմ «մրցակցության» տիրույթին: Բայց խաղաղությունը բացառապես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների խնդիր չէ, ունի երկրորդ՝ տարածաշրջանային և երրորդ՝ գլոբալ նշանակություն:

Մոլորություն է հավատալ, թե ղարաբաղյան երկրորդ պատերազմը բացառապես Ալիևի որոշումով է սկսվել և նրա հետևանքները միայն Ադրբեջանի «ռազմավարն են»: Եթե այդպես լիներ, ռազմական գործողությունները կտեղափոխվեին Հայաստանի սուվերեն տարածք:

Այս իմաստով խաղաղության երաշխիք է տարածաշրջանային կոնսենսուսը, որի բացակայությունը շատ ավելի վտանգավոր կլինի, քան Ադրբեջանի գերսպառազինվածությունը: Ինչ վերաբերում է գլոբալ կայունությանը, ապա ոչ ոք չի կարող կանխատեսել, թե այն երբ և ինչպես կհաստատվի: Ընդ որում՝ շատ բարդ է կանխատեսել՝ նոր աշխարհակարգը հաստատվելու է «վերևից՝ ներքև» սկզբունքո՞վ, այսինքն՝ գերտերությունները հասնելու են մի համաձայնության և այն բաշխելու են ըստ ազդեցության ոլորտների՞, թե տարածաշրջանային կոնսեսուսներից բարձրանալու են արդեն «բաժանված աշխարհի» ֆորմալացմա՞ն:

Ինչ էլ որ լինի, հայ-ադրբեջանական թեկուզ «բուտաֆորիա» համաձայնությունը նոր պատերազմի առարկայական սպառանալիքով հղի դիմակայությունից նախընտրելի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում