Sunday, 26 07 2026
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել

Ռուսաստանի ԱԳՆ-ն պահանջել է ազատ արձակել Բաքվում ձերբակալված ռուսաստանցի լրագրողներին

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին բողոք է ներկայացվել Բաքվի վերջին «ոչ բարեկամական գործողությունների, Ադրբեջանի կողմից «երկկողմ հարաբերությունները խաթարելու միտումնավոր քայլերի կապակցությամբ»։ Այս մասին հաղորդագրություն է  տարածել Ռուսաստանի արտգործնախարարությունը Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի` գերատեսչություն այցից հետո։

Որպես Բաքվի ոչ բարեկամական գործողություններ նշվում են «միջպետական ​​երկխոսության շրջանակներում բարձր մակարդակի միջոցառումների չեղարկումը, իշխանությունների հրահրմամբ ադրբեջանական լրատվամիջոցներում սանձազերծված ռուսաֆոբ արշավը, ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից ռուսական «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության և դրա աշխատակիցների դեմ ձեռնարկված վրդովեցուցիչ, անընդունելի գործողությունները, հանրապետությունում Ռուսաստանից ժամանած կատարողների, այդ թվում՝ մանկական ստեղծագործական խմբերի մասնակցությամբ բոլոր մշակութային միջոցառումների չեղարկումը»։

«Ադրբեջանի դիվանագիտական ​​​​առաքելության ղեկավարին բանավոր նոտա է հանձնվել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներ Ի.Ն. Կարտավիխին և Է.Վ. Բելոուսովին», – նշված է հաղորդագրության մեջ։

Եկատերինբուրգում ադրբեջանական ծագումով ՌԴ քաղաքացիների ձերբակալման վերաբերյալ ընդգծվել է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված քննչական գործողությունները կատարվել են Ռուսաստանի օրենսդրությանը լիովին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացիների դեմ նախորդ տարիներին կատարված ծանր հանցագործությունների փաստի վերաբերյալ քրեական գործերի քննության շրջանակներում։

«Համաձայն իրավասու մարմինների տեղեկատվության՝ Ռուսաստանի իրավապահ մարմիններին լիազորությունների չարաշահման մեջ մեղադրելու Բաքվի փորձերը համարվում են Ռուսաստանի ներքին գործերին միջամտություն», – եզրափակել է ՌԴ ԱԳՆ-ն։

Հունիսի 30-ին Ադրբեջանի իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում, ձերբակալվել է մի քանի մարդ, որոնց թվում են եղել «Sputnik Ադրբեջան»-ի ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը:

Մինչ այդ Ռուսաստանի քննչական կոմիտեից հայտնել էին, որ իրավապահ մարմինները հունիսի 27-ին կասեցրել են էթնիկ խմբավորման գործունեություն։ Հետաքննության վարկածով՝ գործով անցնողները ներգրավված են եղել սպանությունների և սպանության փորձերի մի շարք միջադեպերում, որոնք Եկատերինբուրգի տարածքում կատարվել են 2001, 2010 և 2011 թվականներին։ Ձերբակալվածներից երկուսը մահացել էին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում