Tuesday, 28 07 2026
«Կասպյան պատերազմից» Ադրբեջանի անհանգստություն՝ Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո
20:50
Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար
ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագծի հանրային լսումը
20:30
Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար
20:20
Ջանես Նազարյանը դուրս է եկել Բաքվում ընթացող մրցաշարի եզրափակիչ
20:10
ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում, և կարիք չկա, որ Նեթանյահուն հայտնի աշխարհին այդ մասին. Թրամփ
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է
19:50
Իրանը հայտարարել է գազային ոլորտին հասցված խոշոր վնասի մասին
Շենգավիթում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են թմրամիջոց և սառը զենք
19:30
«Սիթին» երկարաձգել է Գվարդիոլի պայմանագիրը
Մեղրու ՀԷԿ-ի նախագիծը իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
19:10
Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
18:50
Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ

Ավարտվել է «Սևան» ազգային պարկի նախկին տնօրենի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը. ՔԿ

Վ.Գ.-ն զբաղեցնելով «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալի, իսկ այնուհետև՝ տնօրենի պաշտոնը, կազմել է կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն և մի խումբ անձանց օժանդակությամբ ՊՈԱԿ-ից կատարել խոշոր չափերով՝ ընդհանուր 3 մլն 682 հազար 691 ՀՀ դրամ գումարի հափշտակություն: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

«Մասնավորապես՝ ՊՈԱԿ-ի և Վ.Գ.-ի կողմից հիմնադրված ընկերության միջև կնքված պայմանագրով նախատեսվել է իրականացնել ցանկապաման և տնկարանի հիմնման աշխատանքներ, որոնց ամբողջ ծավալով կատարված չլինելու պայմաններում՝ կեղծ կատարողական ակտի հիման վրա հաստատվել է պայմանագրով նախատեսված աշխատանքների իբրև ամբողջ ծավալով կատարված լինելու հանգամանքը: Արդյունքում, ՊՈԱԿ-ի կողմից ընկերությանն է փոխանցվել պայմանագրի ամբողջ գումարը, որից 3 մլն 682 հազար 691 ՀՀ դրամը հափշտակվել է:

Բացի այդ, Վ.Գ.-ն, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, մի խումբ անձանց օժանդակությամբ ՊՈԱԿ-ից հափշտակել է խոշոր չափերով՝ ընդհանուր 3 մլն ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը կազմել է կեղծ հաշվետվություններ և մի խումբ անձանց օժանդակությամբ խարդախությամբ հափշտակել պետության՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 20 մլն 405 հազար 214 ՀՀ դրամ գումարը, այնուհետև իրականացրել է հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում՝ նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել դրանց իրական բնույթն ու հանցավոր ծագման աղբյուրը:

Վ.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) (2 դրվագ), 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) (3 դրվագ), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում:

2025 թվականի մարտի 27-ին որոշում է կայացվել Վ.Գ.-ի նկատմամբ իրականացնել հեռակա վարույթ։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում