Tuesday, 28 07 2026
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
08:50
Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով կրճատվել է հութիների գործողությունների պատճառով
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 28-ին

Ալիևի Զախարովան

Բաքվում բացվել է Գլոբան համաժողով, որ թվով արդեն տասներկուերորդն է: Միջոցառման բացմանը մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Իր ելույթում նա առանձնահատուկ անդրադարձ է կատարել Եվրամիության երկրների ռազմական ծրագրերին, ինչպես նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը, որ, նրա կարծիքով, օր ու գիշեր զբաղված է հետախուզական տվյալների հայթայթմամբ և ամեն տեղ ճեղք է որոնում, որպեսզի Ադրբեջանի մասին ավելի շատ տեղեկություններ ունենա:

Ալիևը խոսել է նաև եվրոպական երկրների կողմից Հայաստանին «մահաբեր զենքեր տրամադրելու» մասին և ընդգծել, որ դրանք ուղղված են Ադրբեջանի դեմ: Նա միաժամանակ ենթատեքստային հղում է արել, որ Ադրբեջանը 2005 թվականից է մեծացրել ռազմական ծախսերը և «կառուցել ուժեղ բանակ»: Պետք է, երևի, այնպես հասկանալ, որ նա Եվրամիության երկրներին «հորդորում է» Ադրբեջանի հետ հարաբերություններում այդ հանգամանքը հաշվի առնել:

Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին և կարևորել Աֆղանստանում կողմերի համագործակցությունը: Ալիևը կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախկին պետքարտուղար Բլինքենին և նրան մեղադրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մեջ: Ավելի վաղ նա հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետ քննարկումների արդյունքում կհաջողվի վերականգնել գործընկերային հարաբերությունները, որ ձևավորվել էին Թրամփի նախագահության առաջին շրջանում:

Իլհամ Ալիևի ելույթը ժամանակային առումով հակընկել է Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Վիտկոֆի Մոսկվա այցին, որին ընդառաջ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը լրագրողներին խորհուրդ է տվել «երկնակամարը չցնցել», քանի որ այն, ինչի մասին նրանք խոսում են՝ ռուս-ամերիկյան բանակցությունները դեռևս չեն սկսվել:

Նույն օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տպավորություն է փոխանցել, որ Ուկրաինայում խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցում Վաշինգտոնը Եվրամիությունից դիստանցավորված է, քանի որ քաջ գիտակցում են, թե ռազմական տեսանկյունից դա ինչի կարող է հանգեցնել: Զախարովան, իհարկե, վերապահում է արել, թե ԱՄՆ այդ դիրքորոշումն առայժմ միայն խոսքերով է դրսևորվում, ինչից հասկացվում է, որ Վաշինգտոնի հետ բանակցություններում Մոսկվան պնդելու է, ու Ուկրաինայում ցանկացած ռազմական ներկայություն Ռուսաստանի անվտանգության սպառնալիք է:

Եթե համեմատենք Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդության մասին Ադրբեջանի նախագահի և Ուկրաինայում խաղաղապահ զորքերի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի ասածը, ապա սկզբունքային առումով նրանց «անհանգստությունները» նույնական են: Գրեթե համարժեք են նաև ԱՄՆ հանրապետական վարչակազմից և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփից Մոսկվայի և Բաքվի ակնկալիքները, երկուսն էլ ձգտում են Վաշինգտոնի և Բրյուսելի միջև հնարավոր համաձայնությունների խոչընդոտմանը և գերադասում գործ ունենալ պրագմատիկ առաջնորդ Թրամփի հետ:

Իհարկե, այդ համատեքստում Ռուսաստանի և Ադրբեջանի ռեսուրսներն անհամադրելի են, բայց կարևորն աշխարհաքաղաքական կողմնորոշումն է, այդ առթիվ դիվանագիտական խոսույթի գրեթե ունիսոնը: Դա վկայում է, որ չնայած Մոսկվա-Բաքու վերջին երկու ամսվա առերևույթ սառնությանը, սկզբունքային հարցերում Իլհամ Ալիևը շարունակում է մնալ Վլադիմիր Պուտինի «ակումբում»: Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը «լրտեսական գործառույթ» վերագրում է նաև Մոսկվան կամ առաջինը հենց Ռուսաստանի հատուկ ծառայություններն են այդ մասին հայտարարել:

Ալիևը խոսել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում շարունակվող քննարկումների մասին: Ըստ որոշ տեղեկությունների՝ Բաքուն դեմ է հայ-ադրբեջանական սահմանին երրորդ կողմի ներկայությանը: Այս պահին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության նկատմամբ Մոսկվայի և Բաքվի տեսակետները համընկնում են: Բայց Ալիևը կընդունի՞ ռուսական ներկայության առաջարկը: Թուրքիան, կարծես, նպատակադրված է Ադրբեջանը դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում