Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Քաղաքական փորձարկումներ Գյումրիում

Արտաքին իրադարձություններն, իհարկե, զարգանում են չափազանց արագ ու դինամիկ, ի տարբերություն Հայաստանի ներքաղաքական կյանքի, որտեղ անշտապ ծավալվում է 2026 թվականի խորհրդարանի հերթական ընտրության նախընտրական ալիքը: Իհարկե, այդ անշտապ ընթացքը որևէ կերպ չի բացառում որևէ «սև կարապի» ի հայտ գալն ու, ըստ այդմ, անկանխատեսելի արագությունների հնարավորությունը, հատկապես, եթե հաշվի առնենք այն, որ Հայաստանի ներքին կյանքի վրա կարող են մեծ ազդեցություն ունենալ նաև հենց արտաքին փոփոխությունները:

Այդուհանդերձ, տեսանելի հանգրվանը մարտի 30-ին Գյումրիում կայանալիք Ավագանու, այսինքն` դե ֆակտո Գյումրիի քաղաքապետի արտահերթ ընտրությունն է: Գյումրին, իհարկե, Երևան չէ՝ իր տեսակարար կշռով, սակայն իր որոշակի խորհրդանշականությամբ անշուշտ շատ ավելին է, քան պարզապես ՏԻՄ կատեգորիան: Իհարկե, չափազանցություն է դիտարկելը, թե Գյումրու ընտրությունը կլինի համապետական ընտրության որոշակի «մոդելային» արտահայտություն:

Այո, փաստացի Գյումրու քաղաքային իշխանության արտահերթ ընտրությանը ներգրավվում է Հայաստանի քաղաքական գունապնակի թերևս զգալի մասը, գուցե որոշ բացառություններով: Բայց, նախ, ինքնին հենց որևէ բացառություն արդեն իսկ կարող է բերել գնահատականների շեղման, և երկրորդ՝ անգամ ամբողջ գունապնակի առկայության պարագայում մեկ առանձին վերցրած քաղաքային համայնքը չի կարող լինել սոցիալ-քաղաքականության ճշգրիտ ցուցիչ: Օրինակ, ուժերի նույն կազմը կարող է մի արդյունք արձանագրել Գյումրիում, մեկ այլ արդյունք՝ Կապանում: Հետևաբար, կրկնեմ, Գյումրու ընտրությունը խորհրդարանական ընտրություն մոդելավորելու միջոց չէ:

Այն մոդելավորման միջոց է լինելու մասնակից յուրաքանչյուր քաղաքական միավորի համար: Այլ կերպ ասած, Գյումրու ընտրությունը դրա մասնակից ուժերի համար է դառնալու ինդիկատոր, այլ ոչ թե հանրության համար: Մասնակից ուժերը Գյումրիում կփորձարկեն իրենց նախընտրական մեթոդաբանության, բովանդակային և ծրագրային պաշարի, հաղորդակցության արդյունավետության աստիճանը:

Իսկ այդ իմաստով, Գյումրին, իհարկե, յուրաքանչյուրի համար կլինի էական ինդիկատոր, քանի որ, թերևս, ընտրողների իմաստով ամենաբծախնդիր քաղաքներից մեկն է, եթե չասենք՝ ամենից բծախնդիրը: Թերևս, այդտեղ է Գյումրու ընտրության համապետական քաղաքական առանձնահատկությունը: Իհարկե, ընտրությունն այսպես ասած առանձնահատկության նոր շերտ կստանա, եթե պարտվի կառավարող քաղաքացիական պայմանագիրը: Այդ դեպքում, սակայն շատ բան կախված կլինի, թե ինչ հարաբերակցությամբ կլինի հնարավոր պարտությունը, ինչպիսին կլինի «հաղթող» կոմբինացիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում