Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Մյունխենում 36 վիրավորի պատճառ դարձած վրաերթի կասկածյալը գործել է միտումնավոր

Մյունխենում մարդկանց վրաերթի ենթարկելու մեջ կասկածվողը խոստովանել է, որ դա արել է միտումնավոր: Դատախազությունը նշում է, որ նա գործել է՝ ելնելով իր արմատական ​​հայացքներից։ Այս մասին հայտնել է քաղաքի դատախազության ներկայացուցիչ Գաբրիելե Թիլմանը մամուլի ասուլիսում։

«Նա խոստովանել է, որ միտումնավոր է ներխուժել ցուցարարների մեջ…. Նա նշել է այնպիսի դրդապատճառ, որը ես կարող եմ բնութագրել միայն որպես կրոնական», – Թիլմանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ «խոսքն իսլամիստական ​​շարժառիթներով հանցագործության մասին է»։ Դրա հետ մեկտեղ, քննիչները դեռ տվյալներ չունեն, որոնք կվկայեին որևէ ծայրահեղական կամ ահաբեկչական խմբավորմանը նրա անդամակցության մասին։

Թիլմանը հավելել է, որ քննիչները շարունակում են պարզել, թե ինչու է կասկածյալն իր համար զոհեր ընտրել արհմիության ցուցարարներին և ինչու է որոշել այդ հանցագործությունը կատարել «այդ օրը, այդ վայրում»:

Ըստ նախնական տվյալների՝ կասկածյալը գործել է միայնակ։ Քննիչներն ստուգում են նրա գրագրությունները մեսենջերներում՝ պարզելու՝ արդյոք նրա շրջապատից որևէ մեկն իմացել է հանցագործություն կատարելու նրա մտադրության մասին: Նա փետրվարի 15-ին դատարանի առջև կկանգնի կալանավորման համար։

Հանցագործության հետևանքով տուժել է առնվազն 36 մարդ: Ըստ քաղաքային ոստիկանական վարչության պետի տեղակալ Քրիստիան Հուբերի՝ ոստիկանությունը չի բացառում, որ տուժածների թիվը կարող է աճել։ Երկու հոգի, այդ թվում՝ մեկ երեխա, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Ութ հոգի ծանր վնասվածքներով գտնվում են հիվանդանոցներում։ Եվս տասը միջին ծանրության վնասվածքներ ունեն։ Մնացածները թեթև վնասվածքներ են ստացել։

Հուբերը հավելել է, որ տուժածների մասին տվյալները կարող են վերջնական չլինել, քանի որ բացառված չէ, որ ցուցարարներից ոմանք բժշկական օգնության չեն դիմել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում