Tuesday, 28 07 2026
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
08:50
Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով կրճատվել է հութիների գործողությունների պատճառով
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 28-ին
08:30
Արաղչին Սաուդյան Արաբիայի և Օմանի պաշտոնակիցների հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Վթարային ջրանջատում Ալավերդի քաղաքում
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ ընթացող «լավ բանակցությունների» մասին
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
07:50
Նավթի գները նվազել են – 27/07/26

Մոսկվայում Թրամփին ճիշտ չեն հասկացե՞լ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն «արտառոց» է որակել ԱՄՆ փոխնախագահ Վենսի հայտարարությունը, որ Ուկրաինայի հարցով «կան, իհարկե, ազդեցության տնտեսական լծակներ, բայց կան նաև ռազմական լծակներ»: Ռուսաստանյան մամուլն այդ ձևակերպումը գնահատել է այնպես, որ ԱՄՆ-ը «չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելու տարբերակը»:

Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան «նախկինում նման ձևակերպումներ չի լսել»: Նա ակնկալում է, որ նախատեսվող շփումների ընթացքում «լրացուցիչ պարզաբանումներ կստանան»: ԱՄՆ փոխնախագահը մեկնել է Մյունխեն, որպեսզի եվրոպական դաշնակիցների հետ քննարկի ուկրաինական կարգավորման «Թրամփի պլանը», որ ամբողջական տեսքի չի բերվել, քանի դեռ Վաշինգտոնը չունի Եվրամիության կամ գոնե ԵՄ առաջատար երկրների աջակցությունը:

Մոսկվայում, երևում է, ԱՄՆ նախագահի այն միտքը, որ իր իշխանության շրջանում ուկրաինական պատերազմ չէր լինի, ճիշտ չեն հասկացել կամ քարոզչական տպավորություն են ձևավորում, թե Դոնալդ Թրամփը նկատի է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ համաձայնությունը, որ թույլ կտար հաշվի առնել Ռուսաստանի «օրինական շահերը»:

ԱՄՆ նախագահի և նրա մերձավոր շրջապատի պատասխանատուների մի քանի շատ թափանցիկ ակնարկներից հասկացվում է, որ Թրամփի ուղերձն այն է, որ եթե ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվեր, ապա Վլադիմիր Պուտինին թույլ չէր տա «հատուկ ռազմական գործողություն սկսել»:

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան Ուկրաինայում հրադադարի հաստատման դեպքում որոշ տարածքների ռուսական օկուպացիան համեմատել է մերձբալթյան երկրների խորհրդային բռնազավթման հետ և ասել, որ Միացյալ Նահանգները ոչ թե Մերձբալթիկայի բռնակցման օրինականությունն է ճանաչել, այլ դե-ֆակտո ընդունել, որ Էսռոնիան, Լատվիան և Լիտվան «գտնվում են Ռուսաստանի տիրապետության տակ»:

Երդմնակալությունից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հաղթել է ֆաշիզմին, հաղթել է սառը պատերազմը: Արևմուտքի հետ ԽՍՀՄ մրցակցությունը հանգեցրել է կոմունիստական կայսրության փլուզմանը, Արևելյան Եվրոպայի և Մերձբալթիկայի երկրները վերադարձել են քաղաքակրթական իրենց միջավայրը:

Սառը պատերազմում Միացյալ Նահանգների հաղթանակը հստակ մատնանշելով՝ ԱՄՆ նախագահը նկատել է տվել, շատ թափանցի հասկացրել է, որ ուկրաինական պատերազմի դադարեցման իր նախաձեռնությունը չպետք է ընկալել այն իմաստով, որ ԱՄՆ-ը նպաստի Ռուսաստանի նոր կայսրության ձևավորմանը:

Վլադիմիր Պուտինի հետ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը, բանակցությունների մեկնարկի մասին տեղեկատվական արտահոսքերը, որքանով դիտարկվում է, Կրեմլին ավելի բարդ կացության մեջ են դրել: Բանն այն է, որ Ռուսաստանը սահմանադրական փոփոխություններ է կատարել և Ուկրաինայի չորս մարզերն ու Ղրիմը ճանաչել իր կազմում:

Ռուսաստանցի ոչ մի փորձագետ թույլ չի տալիս երևակայել, թե Միացյալ Նահանգներն Ուկրաինային պարտադրելու են զորքերը դուրս բերել այն բոլոր տարածքներից, որ Ռուսաստանն իրենն է համարում: ԱՄՆ նախագահն առաջարկում է զորքերի շփման գծով դե-ֆակտո հրադադար հաստատել, դադարեցնել արյունահեղությունը, ստեղծել բուֆերային գոտի, տեղաբաշխել եվրոպական զինված ուժեր: Այդ տարբերակով համաձայնագիրը, որի երաշխավոր լինելու պահանջ է դնում Եվրամիությունը, Վլադիմիր Պուտինի համար նոր և շատ վտանգավոր մարտահրավեր է:

Խորքային իմաստով դա նշանակում է նոր «սառը պատերազմ», որտեղ Ռուսաստանի պարտությունն ակնհայտորեն կանխորոշված է: Եթե պատկերավոր ասվի, ապա ռուս-ուկրաինական զորքերի շփման գիծը շատ կարճ ժամանակ անց կվերածվի երկրորդ «Բեռլինի պատի»՝ արևելքից դեպի արեւմուտք մարդկային տեղաշարժի պատկերներով հանդերձ: «Մարտադաշտում Ռուսաստանին հաղթել հնարավոր չէ» խոսույթը ՌԴ արտգործնախարարն այս շաբաթասկզբին փոխակերպել է Հայրենական պատերազմում տոկունության ոգեկոչմամբ: Շատ խորհրդանշական է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում