Monday, 27 07 2026
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»

Ռուսաստանի կովկասյան «բումերանգի էֆեկտը»

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը կրկին խոսել է հայ-ադրբեջանական կարգավորման մասին։ Նրա կարծիքով՝ Երևանը և Բաքուն պետք է մշակեն այնպիսի պայմանագիր, որ գալիք սերունդների համար ական չտեղադրվի, այլ ապահովի հարաբերությունների երկարաժամկետ և ամուր կարգավորում։ Գալուզինը Հայաստանի հորդորել է շարունակել տարածաշրջանի հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքները։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը, որ պատասխանատու է արտաքին քաղաքականության կովկասյան ուղղության համար, վերաշարադրել է այն թեզը, որ արևմտյան երկրները Ռուսաստանի համար կարևոր տարածաշրջանում (Հարավային Կովկասում) կայունությամբ շահագրգռված չեն, այլ փորձում են այն օգտագործել Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու համար, իսկ որոշ դեպքերում փորձեր են ձեռնարկում՝ համոզելու առանձին երկրների, որ նրա (Ռուսաստանի) դեմ երկրորդ ճակատ բացեն»։

Հարավային Կովկասի միակ երկիրը, որի սահմանադրության պրեամբուլայի իմաստով Ռուսաստանը ճանաչված է օկուպանտ, այսինքն՝ թշնամի երկիր, Ադրբեջանն է։ Հստակ ձևակերպում, որ բոլշևիկյան Ռուսաստանը 1920թ․ ապրիլի 28-ին օկուպացրել է միջազգայնորեն անկախ ճանաչված Ադրբեջանի տարածքը, տապալել նրա օրինական իշխանությունը՝ առկա է «Պետական անկախության վերականգնման մասին» Ադրբեջանի Գերագույն խորհրդի 1991թ․ հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտում, որ այդ երկրի գործող սահմանադրության բազիսն է։

Ընդ որում՝ նույն ակտով ԽՍՀՄ կազմում Ադրբեջանի շուրջ յոթանասունամյա գոյությունը ճանաչված է «գաղութացում», որ դրսևորվել է ինչպես «ադրբեջանական ժողովրդի ազգային իղձերի բռնաճշումներով, այնպես էլ նրա բնական պաշարների անխնա շահագործմամբ և նյութական ու ֆինանսական արժեքների յուրացմամբ»։

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գալուզինը գոնե ի պաշտոնե պետք է տեղյակ լինի իրավական ուժ ունեցող այս բնորոշումներին, իսկ իբրև դիվանագետ և միջազգային իրավունքին տեղյակ՝ հասկանա, որ եթե մի երկիր իր սահմանադրությամբ մյուսին ճանաչում է «օկուպանտ և գաղութարար», ապա չի կարող լինել նրա ռազմավարական դաշնակիցը։ Օկուպացիայի ենթարկվածը ձգտում է հաղթահարել հետևանքները, գաղութացվածն՝ ազատագրվել գաղութային լծից։

Ո՞վ է ռուս-ադրբեջանական ռազմավարական-գործընկերային հարաբերությունների ճարտարապետը։ Հետխորհրդային Ռուսաստանը, իհարկե, Ադրբեջանի հանդեպ թշնամանք չի տածել, բայց վերբեռնումն սկսվել է Վլադիմիր Պուտինի առաջին այցով՝ 2001թ․ հունվարի 6-ին, երբ կողմերն ստորագրել են «Բաքվի հռչակագիրը»։ Այդ հիմքով եւս մեկ փատաթուղթ ստորագրվել է Դմիտրի Մեդվեդևի նախագահության շրջանում, իսկ «թագնուպսակը»՝ ռուս-ուկրաինական պատերազմից ընդամենը երկու օր առաջ։

ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինն ասում է, որ Հայաստանի սուվերեն իրավունքն է՝ ընտրել արտաքին քաղաքական վեկտոր։ Ռուսաստանի նախագահի սուվերեն իրավունքն էր՝ չկարդալ Ադրբեջանի սահմանադրությունը, չիմանալ, որ այդ երկրի հիմնական օրենքի սահմանմամբ ինքը հանդիսանում է օկուպանտ, գաղութարար, հաշվի չառնել, որ իրավա-քաղաքական այդ հիմքով ռուս-ադրբեջանական ռազմավարական դաշնակցություն հնարավոր չէ, հաշվի չառնել, որ Ադրբեջանի քաղաքակրթական ընտրությունը թուրքական է և այլն։

Արտաքին քաղաքական հաշվարկներում կոպիտ սխալվելը նույնպես Ռուսաստանի նախագահի սուվերեն իրավունքն է, ոչ ոք չէր կարող նրան տարհամոզել։ Բայց եթե Ռուսաստանի արտաքին քաղաքականության կովկասյան ուղղություն մշակողները «երկու էշի գարին զատելու» հմտություն չեն ունեցել կամ Ալիևի կողմից անգաժավորվել և իրենց երկրի դեմ են աշխատել, ապա դրանում Հարավային Կովկասի մյուս երկրները և անգամ ադրբեջանական ժողովուրդը, որ ռուսներին «գյաուր» է ասել և ասում է, ոչ մի մեղք չունեն։

Հարավային Կովկասի միակ հրձիգ-պատերազմահեն իշխանությունը Բաքվում է։ Ռուսաստանը միայն նրա հետ ունի ռազմավարական նշանակության խնդիր։ Մոսկվա-Բաքու ի՞նչ «մոդուս» է ձևավորվելու կամ պետք է ձևավորվի՝ երկու երկրների խնդիրն է։ Մյուսների և հատկապես Հայաստանի շահերի հաշվին Իլհամ Ալիևի հավակնությունները բավարարելու միջոցով նրա լոյալությունը շահելու «իմաստուն քաղաքականությունը» Մոսկվայի համար բումերանգի՞ է վերածվել։ Բայց այն Ալիևին վերադարձնելու համար Հայաստանն ինչո՞ւ պիտի դերակատար լինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում