Tuesday, 28 07 2026
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
08:50
Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով կրճատվել է հութիների գործողությունների պատճառով
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 28-ին
08:30
Արաղչին Սաուդյան Արաբիայի և Օմանի պաշտոնակիցների հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Վթարային ջրանջատում Ալավերդի քաղաքում
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ ընթացող «լավ բանակցությունների» մասին
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
07:50
Նավթի գները նվազել են – 27/07/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը հնարավոր չէր․ Զախարովա
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Էրդողանը «չեղարկեց» Թրամփին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քառօրյա ուղևորության է մեկնել Մալայզիա, Ինդոնեզիա և Պակիստան։ Այդ առթիվ նա Աթաթուրքի անվան օդանավակայանում մամուլի ասուլիս է հրավիրել և չափազանց կարևոր հայտարարություն արել․ «Ոչ ոք չի կարող Գազայի բնակիչներին արտաքսել իրենց հավերժական, հազարամյա հայրենիքից»։

Գազայի բնակիչներին հարևան արաբական երկրներ տարհանելու գաղափար Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ բանակցություններից հետո հնչեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այդ հայտարարությունը սուր քննադատության են ենթարկել Սաուդյան Արաբիան և Կատարը։ Ավելի վաղ նման ծրագիրն անընդունելի են համարել Եգիպտոսը և Հորդանանը։

Իր միանշանակ հայտարարությամբ Էրդողանը փաստացի «չեղարկել է» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեղինակությունը, ինչից կարելի է ենթադրել, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների վերբեռնման նրա սպասումները չեն արդարացել։ Մերձավոր Արևելքում ստեղծված նոր իրավիճակի նկատառմամբ Էրդողանի այդ հայտարարությունը կարող է լուրջ բարդությունների տեղիք տալ։

Էրդողանը հայտարարել է, որ չնայած Իսրայելի խարդավանքներին, Գազայի վերաբերյալ պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ։ Նա դրվատել է ՀԱՄԱՍ-ին, որ հավատարիմ է մնում և կատարում է իր պարտավորությունները։ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում լրագրողների հետ վերջին հանդիպմանն Էնթոնի Բլինքենը բացահայտել է, որ ՀԱՄԱՍ-ի բանակցային դիրքորոշմանը նպաստել է Թուրքիայի նախագահի անձնական միջամտությունը։

Էրդողանը, կարծես, հիշեցնում է դա, երբ խոսում է ՀԱՄԱՍ-ի պարտաճանաչության մասին։ Վաշինգտոնում, երևի, դա պետք է հասկանան այնպես, որ պաղեստինյան արմատական կազմակերպությունը կարող է խաթարել Իսրայելի հետ գործարքը, եթե մերձավորարևելյան կարգավորման ծրագիրը հակասի Թուրքիայի շահերին։

Էրդողանը Միացյալ Նահանգներից մի քանի սպասելիք ունի, բայց առաջնահերթը Սիրիայի անդրեփրատյան տարածքներից ամերիկյան երկու հազարանոց զորախմբի հեռացումն է։ Այս հարցում Վաշինգտոնը հստակ որոշում չունի։ Ամերիկյան մամուլում տեղեկություն է տարածվել, որ այդ զորախումբը և քրդական ինքնավարության ավելի քան տասը հազար մարտիկներ իրենց ամբողջ սպառազինությամբ կարող են տեղափոխվել Իրաքի հյուսիս։

Թուրքիայի համար սկզբունքային է քրդական ուժերի զինաթափումը, ոչ թե Սիրիայից Իրաք տեղափոխումը։ Իսկ Իսրայելը, երևում է, լրջորեն մտադրված է Սիրիայում թուրքական ներկայությանը հակակշիռ ստեղծել։ Գազայում ամերիկյան հսկողության հաստատումը կարող էր դիտվել «փոխզիջում», բայց Էրդողանը նախապատրաստվում է երրորդ ժամկետով նախագահական մրցապայքարի և չի կարող Պաղեստինի հովանավորի ռենոմեն փորձության ենթարկել։

Թուրքիան, իհարկե, շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ, բայց Միացյալ Նահանգների նախագահը որքանո՞վ է կարևորում Հյուսիս-ատլանտյան դաշինքը, որպեսզի Մերձավոր Արևելքում հավասարակշռի Իսրայելի և Թուրքիայի հավակնությունները։ Միջազգային մամուլի տպավորությամբ՝ Թրամփն այսօր ավելի հրեամետ է, քան նախագահության առաջին շրջանում։ Վաշինգտոնը պատրաստվում է Իսրայելին ավելի քան յոթ միլիարդ դոլարի սպառազինություններ հատկացնել։

Ի՞նչ ռեսուրսներ ունի Թուրքիայի նախագահը, որպեսզի բացահայտ հակադրվի Գազան «վերակառուցելու» Թրամփ-Նաթանյահու ծրագրին։ Քաղաքական առումով նրա հայտարարությունը պետք է ընկալել որպես արաբական երկրներին, իսլամական աշխարհին հղած կոչ, համախմբվելու հորդոր։ Նրա շրջայցի երեք երկրներն իսլամադավան են։ Էրդողանը հատկապես կարևորել է Պակիստանի հետ ռազմավարական համագործակցության հեռանկարը։ Պակիստանը նաև Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է։ Բաքուն կներգրավվի՞ Գազայի բնակչության «հավերժական, հազարամյա հայրենիքի» պաշտպանության նախագծին։ Ալիևը կմիանա՞ Թրամփին «չեղարկելու» Էրդողանի թրենդին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում