Tuesday, 28 07 2026
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
08:50
Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով կրճատվել է հութիների գործողությունների պատճառով

Էրդողանի «օսմանական խոփը քարի՞ է առնում»

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոն գալիք շաբաթավերջին կայցելի Մերձավոր Արևելք։ Այդ մասին հայտարարել է պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։ Մինչ այդ Ռուբիոն կմասնակցի Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին։ Ըստ հաստատված տեղեկության՝ ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Իսրայել, Արաբական միացյալ էմիրություններ, Կատար և Սաուդյան Արաբիա։ Այցի նպատակը Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահի ծրագրի քննարկումն է։

Իսրայելի հետ, կարծես, խնդիր չպետք է լինի։ Վաշինգտոնից վերադառնալով՝ վարչապետ Նաթանյահուն արդեն իսկ նախապայման է առաջադրել՝ ՀԱՄԱՍ-ի հետ միջնորդավորված բանակցությունները կշարունակվեն, եթե նրա զինված թևի առաջնորդները հեռանան Գազայից, տարագրվեն այլ երկրներ, որ պատրաստ են նրանց ընդունել։

Ռուբիոյի մերձավորարևելյան շրջայցի կապակցությամբ պետական դեպարտամենտի «բարձրաստիճան ներկայացուցիչն» ասել է, որ տասնամյակներ տևող ստատուս-քվոն անընդունելի է, որովհետև «ամեն ինչ պարբերաբար վերադառնում է սկզբին»։ Հասկանալի է, որ ամերիկացի դիվանագետը նկատի է ունեցել իսրայելա-պաղեստինյան արմատական կարգավորման «անհնարինությունը» և այն, որ ժամանակավոր հրադադարին հաջորդում է լարվածության նոր փուլ և այդ «կախարդական շղթան» տարածաշրջանը մատնում է ցնցումների։

ԱՄՆ նախագահն, ինչպես հայտնի է, հայտարարել է, որ Գազայի բնակչությունը պետք է հեռանա, անկլավն անցնի Միացյալ Նահանգների ենթակայությանը։ Այդ դեպքում Գազայում լայնածավալ վերականգնողական և զարգացման ծրագրերի կիրականացվեն, տասնյակ հազարավոր աշխատատեղեր կստեղծվեն։ Թրամփի այդ գաղափարը քննադատության է արժանացել։ Սպիտակ տունը հանդես է եկել պարզաբանումներով՝ հասկացնելով, որ ՀԱՄԱՍ-ի հեռանալուց հետո պաղեստինցիները կկարողանան վերադառնալ և ապրել Գազայում։ Ոչ ոք այդ պարզաբանումներին հավատ չի ընծայում։

Այս ֆոնին ուշագրավ է, որ ԱՄՆ պետքարտուղարի մերձավորարևելյան շրջայցի աշխարհագրությունից Թուրքիան դուրս է մնացել։ Մինչդեռ պաշտոնից հեռացող Էնթոնի Բլինքենը հատուկ ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնությունը կայացել է անձամբ Թուրքիայի նախագահ Էրդողանի միջնորդությամբ։ Նախագահի պաշտոնում լրագրողների հետ առաջին հանդիպմանը Դոնալդ Թրամփն Էրդողանին անվանել է «բարեկամ»։

ԱՄՆ պետքարտուղարը Մերձավոր Արևելք է ուղևորվում մի իրավիճակում, երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը տարածաշրջանի ազդեցիկ երկրների պաշտոնակիցների հետ արդեն իսկ քննարկումներ է ունեցել։ Ռուբիոն Ֆիդանի հետ քննարկելի հարցե՞ր չունի, թե Վաշինգտոնը փորձում է Գազայի հարցում նախ արաբական երկրների համաձայնությունն ստանալ, ապա այդ ռեսուրսով խոսել Անկարայի հե՞տ։

Թուրքիան իսրայելա-պաղեստինյան կարգավորման միակ ընդունելի տարբերակ է հայտարարել Պաղեստինի անկախ պետության կառուցումը, որի շուրջ առաջարկում է քննարկումներ սկսել Գազայում տևական հրադադարի հաստատումից հետո։ ԱՄՆ նախագահը փաստացի ծրագրում է պաղեստինցի արաբներից դատարկել Գազան։ Համենայն դեպս, հրապարակային տիրույթում Վաշինգտոնի և Անկարայի մոտեցումները հակոտյա են, բայց ոչ պակաս կոշտ հայտարարություն է արել նաև Սաուդյան Արաբիան։

Նման իրավիճակի շուրջ, իհարկե, հրապարակային հայտարարությունները որպես կանոն իրական գործընթացների հետ հեռավոր առնչություն են ունենում։ Բայց Թուրքիայի պարագայում խնդիրը շոշափում է Էրդողանի քաղաքական հեղինակությունը։ Նա Թուրքիայի հանրությանը ներկայանում է որպես Պաղեստինի շահերի ամենահավատարիմ պաշտպան։ Առջևում ընտրությունների շրջան է։ Ընդդիմությունը քննարկում է նախագահի թեկնածուի հարցը։ Պաղեստինի ամերիկյան ներկալումը կարող է խաթարել Մերձավոր Արևելքի «օսմանականացման» Էրդողանի ծրագիրը։ Արևմուտքը եռանդուն աշխատում է Սիրիայի «անցումային շրջանի նախագահ» ալ Շարաայի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում