Saturday, 25 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Ուրախալի է տեսնել երիտասարդ մարզիկների ակտիվ մասնակցությունը․ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկի միջոցառմանը և հանդես է եկել խաղերի բացման խոսքով։ Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Սիրելի՛ մարզիկներ, հարգելի՛ հյուրեր և մասնակիցներ,

Ուրախությամբ ողջունում եմ ձեզ Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության առթիվ:

Այս իրադարձությունը հատուկ նշանակություն ունի մեր ժողովրդի համար, քանի որ այն միավորում է աշխարհասփյուռ հայությանը սպորտի և մրցակցության ոգով:

Հայաստանի հրաշալի ձմեռային բնությունը և լեռնային գեղատեսիլ վայրերը լավագույն միջավայր են ստեղծում այս մարզական տոնի համար:

Մեր երկիրը հպարտությամբ է հյուրընկալում աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հայ մարզիկներին, ովքեր իրենց մասնակցությամբ նպաստում են հայկական սպորտային ավանդույթների զարգացմանը, ինչպես նաև նոր խթան են դառնում Հայաստան-Սփյուռք կապերի հետագա սերտացման համար:

Համահայկական խաղերը ոչ միայն մարզական մրցումներ են, այլ նաև մշակութային կարևոր իրադարձություն, որը նպաստում է մեր ազգային ինքնության պահպանմանը և ամրապնդմանը: Այստեղ ստեղծվում են նոր բարեկամություններ, ձևավորվում ընկերություններ, զարկ է տրվում հայրենաճանաչությանը:

Հատկապես ուրախալի է տեսնել երիտասարդ մարզիկների ակտիվ մասնակցությունը: Դուք եք մեր ապագան, և ձեր էներգիան ու նվիրվածությունը ոգեշնչում են մեզ բոլորիս:

Ոգևորիչ է նաև տարեց տարի համահայկական օլիմպիական խաղերին մասնակցող պատվիրակությունների քանակական աճը մոլորակի ամենահեռավոր երկրներից:

Հարգելի ներկաներ Համահայկական մարզամշակութային այս տոնակատարության մեկնարկին ընդառաջ մաղթում եմ բոլոր մասնակիցներին արդար մրցակցություն, լավագույն արդյունքներ և անմոռանալի պահեր: Թող այս օլիմպիական խաղերը դառնան հայկական սպորտի պատմության հերթական նշանավոր էջերից մեկը:

Եվ ուրեմն Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերը հայտարարում եմ բացված»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում