Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Ծանր է բանակցողի «խաչը», բայց ինչո՞ւ մնալ «էպիգոն»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ սահմանազատման հարցերով հայ-ադրբեջանական հերթական հանդիպումը կկայանա այս ամիս, կոնկրետ ժամկետ դեռևս համաձայնեցված չէ: Այս տեղեկատվությունը, վստահաբար, կարելի է ասել, չի ծնվել հունվարի 8-ի աշխատանքային օրվա մեկնարկին, բայց փաստ է, որ հաջորդել է Ադրբեջանի նախագահի հարցազրույցին:

Ստացվում է, որ Երևանն սպասել է Բաքվի «բացահայտմանը», որպեսզի հաստատի, որ սահմանազատման գործընթացի «մահվան մասին լուրերը խիստ չափազանցվա՞ծ են»: Բանակցողի «խաչը» միշտ է ծանր, հայ-ադրբեջանական կարգավորման պարագայում Երևանի բեռը կրկնակի-եռակի ծանր է:

Որքան էլ փորձենք մեղմել կամ ինքնաներշնչվել, թե քառասունչորսօրյա պատերազմի հետևանքնեն այն չեն, ինչ ներկայացնում, քարոզում, ամենօրյա ռեժիմով գեներացնում է ինստիտուցիոնալ և արտախորհրդարանական ընդդիմությունը, իրականություն է, որ բանակցություններում Ադրբեջանը հանդես է գալիս «հայրենական պատերազմում հաղթածի» դիրքերից:

Բայց դա ամենևին էլ չի խանգարում, որ Ադրբեջանի նախագահն իրավիճակը ներկայացնի այնպես, որ հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման նախաձեռնողն ինքն է, առաջինը Բաքուն է ներկայացրել «միջազգային իրավունքների սկզբունքներին և նորմերին համապատասխան հինգ սկզբունքներ»: Սահմանազատման հարցով նոր հանդիպման մասին էլ Ալիևն ասում է, որ դա իրենց նախաձեռնությունն է:

Ստացվում է, որ իրականում սահմանազատմամբ շահագրգռված է Հայաստանը, որպեսզի ամբողջացնի-միջազգայնորեն լեգիտիմացնի իրական Հայաստանը, իսկ հանձնաժողովների հանդիպման նախաձեռնություն Բաքուն է անում: Եթե անգամ այդպես չէ, ապա, միևնույն է, միջազգային ընկալումն այն է լինելու, որ Ալիևը «նախաձեռնել է, Փաշինյանը՝ համաձայնել»:

Տեղեկատվական այս «անհարմարության» ինտրիգն այն է, որ եթե Հայաստանի հետ լեգիտիմ իրավական հիմքով սահմանազատմամբ չշահագրգռված Ադրբեջանը հանդիպում է նախաձեռնում, ուրեմն շատ սկզբունքային ասելիք ունի: Պատահական չէ, որ Տավուշի հատվածում սահմանազատումն Ալիևն անվանեց «Ղազախի չորս գյուղերի խաղաղ ճանապարհով օկուպացիայից ազատագրում, ինչին Հայաստանը գնացել է կամավոր-հարկադրված»:

Ալիևը, թերևս, սահմանազատման հանձնաժողովների Կանոնադրությունը չէր վավերացնի, եթե Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի միջազգային խորհրդաժողովի անցկացմամբ պայմանավորված՝ խնդիրներ չունենար: Այսօր բոլորովին այլ իրավիճակ է. ԱՄՆ-ում վարչակազմ է փոխվում, Մերձավոր Արևելքում ուժերի նոր հարաբերակցություն է ձևավորվում, որտեղ Թուրքիային կարևորություն են տալիս ոչ միայն արաբական մի քանի երկրներ, այլև Միացյալ Նահանգները և Եվրամիությունը, եվրոպական ազդեցիկ երկրները:

Տրամաբանական է, որ Ալիևն այս տրանսֆորմացիաներից մեծ շահ քաղելու ակնկալիքներ ունի, և դրանք ամենևին էլ հիմնազուրկ չեն: Ասադին Հայաստանի տապալված դաշնակից անվանելով՝ նա ավելացրեց, որ «դա շարունակվելու է»: Ըստ երևույթին, նկատի ունի Իրանի շուրջ հավանական զարգացումները:

Ալիևի հարցազրույցի նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկու հաղորդագրություն է տարածել՝ սահմանի հարավ-արևելյան հատվածում ադրբեջանական դիրքերի հրաձգային զինատեսակներից գնդակոծումների մասին: Կարելի է ենթադրել, որ Բաքուն առաջարկելու է սահմանազատման հերթական փուլն անցկացնել այդ հատվածում: Բարդ բանակցություններ են սպասվում: Բայց Հայաստանի փոխվարչապետի գրասենյակը չէր կարո՞ղ Ալիևից մեկ օր առաջ տեղեկություն տարածել սահմանազատման հանձնաժողովների սպասվող հանդիպման մասին: Դիվանագիտության պրակտիկայում սառնասրտությունը, պաուզան միշտ չէ, որ արդյունավետ են: Իսկ «էպիգոնությունը» ոչ միայն պատվաբեր չէ, այլև «հետնապահության» վարքագիծ է ձևավորում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում