Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Մոզամբիկում «Շիդո» փոթորկի զոհերի թիվը հասել է 45-ի

Մոզամբիկում  դեկտեմբերի 15-ին մոլեգնած «Շիդո» արևադարձային փոթորկի զոհերի թիվը հասել է 45-ի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ ըստ Տարերային աղետների հակազդման ազգային ինստիտուտի՝ տեղատարափ անձրևների առաջացրած փոթորկային քամիները և հեղեղումները հանգեցրել են 45 մարդու մահվան, ավելի քան 500 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Փոթորկից տուժել է Մոզամբիկի 174 000 բնակիչ։ Ավերվել է ավելի քան 35 000 շենք։

Ավելի վաղ հաղորդվել էր 34 զոհի մասին։

Փոթորկի էպիկենտրոնում քամու ուժգնությունը հասել է 60 մ/վրկ-ի, տեղացել են անձրևներ։ Ամենից շատ տուժել են Կաբու Դելգադուի, Նամպուլայի և Նիասայի նահանգները։ Այդ նահանգների շատ շրջաններում վնասվել են էլեկտրացանցերը, հեղեղված են ճանապարհները: Այժմ «Շիդո»-ն հեռացել է Մոզամբիկի տարածքից և այլևս վտանգ չի ներկայացնում, նշում է ազգային ինստիտուտը։

Փոթորիկն սկիզբ է առել դեկտեմբերի 7-8-ը Հնդկական օվկիանոսի հարավ-արևելքում։ Այնտեղից այն սկսել է շարժվել արևմուտք՝ դեպի Աֆրիկայի ափեր։ Այն նախ պատուհասել է Մայոտ արշիպելագին (Ֆրանսիայի անդրծովյան տարածք Հնդկական օվկիանոսում), որտեղ զոհերի թիվը հասնում է 31-ի։ Մայոտի իշխանությունները նշել են, որ զոհերի թիվը կարող է հասնել հարյուրների։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում