Tuesday, 28 07 2026
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
08:50
Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով կրճատվել է հութիների գործողությունների պատճառով
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 28-ին
08:30
Արաղչին Սաուդյան Արաբիայի և Օմանի պաշտոնակիցների հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Վթարային ջրանջատում Ալավերդի քաղաքում
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ ընթացող «լավ բանակցությունների» մասին
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
07:50
Նավթի գները նվազել են – 27/07/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը հնարավոր չէր․ Զախարովա
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Շվեյցարիայի հայ-ադրբեջանական մտադրությունն ու բազում հարցականները

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատը) 96 կողմ, 80 դեմ և 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր ընդունեց բանաձև, որը երկրի կառավարությանը կոչ է անում հրավիրել միջազգային խաղաղության ֆորում՝ նպաստելու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև բաց երկխոսությանը միջազգային հսկողության ներքո՝ նրանց անվտանգության և հավաքական վերադարձի իրավունքի հարցերը քննարկելու համար։ Բանաձևը պետք է ներկայացվի խորհրդարանի վերին պալատին` Նահանգների խորհրդին,և նրա կողմից ընդունվելու դեպքում այն օրենքի ուժ ստանա:

Ուշագրավ և միաժամանակ բազմաթիվ հարցականներ առաջացնող նախաձեռնություն է: Մասնավորապես, շվեյցարացիներն իրենց նախաձեռնությունը փաստարկելիս, հիշատակում են այդօրինակ այլ միջնորդական առաքելության փորձեր,որ իրականացրել է Շվեյցարիան, օրինակ՝ նշվում է Ուկրաինայի թեմայով խաղաղության կոնֆերանսները: Շատերը նաև կհիշեն, որ շվեյցարական միջնորդություն էր առկա նաև հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության գործընթացում: Տվյալ պարագայում էականն այն է, թե Շվեյցարիան միջնորդական ջանքի հաջողության ինչպիսի՞ պատմություններ, օրինակներ ունի:

Շվեյցարացի խորհրդականները համարում են, որ միջնորդական ձևաչափի, երկխոսության նոր մեխանիզմի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխարհաքաղաքական իրողություններից ելնելով ի վիճակի չէ արդյունավետ կատարել այդ խնդիրը: Բայց, Շվեյցարիան ի վիճակի՞ է: Օրինակ, եթե դիտարկենք աշխարհաքաղաքականության այս բարդ շրջափուլում օրինակները, ապա Ուկրաինայի հարցով խաղաղության կոնֆերանսի նախաձեռնությամբ Շվեյցարիան, կարծես թե, որևէ կերպ չի կարողացել էական երկխոսություն ձևավորել Կիևի և Մոսկվայի միջև: Երևանի ու Բաքվի միջև կարո՞ղ է, եթե նկատի առնենք, որ ի վերջո աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները ամենևին «հետ չեն քաշվել» իրենց ռեգիոնալ շահերով: Իսկ Երևանի և Բաքվի հետ շվեյցարական կողմը գոնե նախնական քննարկում ունեցե՞լ է, այդ նախաձեռնությունը առաջ քաշելուց առաջ:

Միևնույն ժամանակ, ի՞նչ մակարդակով են պատկերացնում այն՝ գործադի՞ր, թե՞ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների մակարդակով: Ի դեմ, Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների նախագահները երկու անգամ հանդիպել են հենց Շվեյցարիայում՝ Միջխորհրդարանական գործակցության կազմակերպության շրջանակում: Արդյո՞ք գաղափարը քննարկվել է այդ հանդիպումներում: Հարցերը, իհարկե, չեն սահմանափակվում դրանով, որովհետև կան նաև որոշակի խութային ռիսկեր: Օրինակ, կարո՞ղ է նախաձեռնությունը դառնալ Մինսկի խմբի համանախագահության լուծարման տանող մի «ցատկահարթակ», կամ հարթակ, որտեղ հանկարծ թեկուզ «խորհրդակցական» մակարդակում կարող է քննարկման բերվել այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը, որ առաջ է քաշում Բաքուն:

Անկասկած է, որ ողջունելի են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ ու հավասարակշռված երկխոսության փորձերը: Սակայն պետք է նաև նկատի ունենալ, որ ցանկացած այդպիսի նախաձեռնություն օբյեկտիվորեն չի կարող զուրկ լինել աշխարհաքաղաքականությունից, հետևաբար նաև դրան բնորոշ բազմաշերտ և բազմակողմ հետնաբեմային պայքարից: Հետևաբար, միանգամայն ողջունելի լինելով՝ բարի մտադրություններն այդուհանդերձ պետք է լինեն մանրամասն քննելի, մինչ հավանության արժանանալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում