Tuesday, 28 07 2026
Մեղրու ՀԷԿ-ի նախագիծը իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
19:10
Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
18:50
Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ
Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր
15:50
Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով
ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու
Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում
15:10
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
Ադրբեջանը վավերացրել է Ուկրաինայի հետ քաղաքացիական և առևտրային գործերով իրավական օգնության մասին պայմանագիրը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
14:30
Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման  համար

Թրամփ-Հայաստան. «հետադարձ կապի» չափը

Հայաստանում բավականին բուռն քննարկումների է արժանանում ԱՄՆ նոր նախագահ Թրամփի վարչակազմի ձևավորման գործընթացը: Թրամփն անցնող շաբաթ հայտարարեց իր վարչակազմի առանցքային պաշտոնյաների զգալի մասի վերաբերյալ իր որոշումները: Այս հրապարակման շրջանակում խուսափեմ կոնկրետ անդրադարձերից՝ դիտարկելով Հայաստանում քննարկումների գերակա տրամադրությունները: Հանրության մի մաս ողջունում է նոր վարչակազմում այսպես ասած «հայամետ» պաշտոնյաների, ժամանակին հայանպաստ հայտարարություններով, հայկական կազմակերպությունների հետ աշխատանքով աչքի ընկած գործիչների ընդգրկումը:

Հանրային մեկ այլ շերտ էլ համարում է, որ գործադիր իշխանության կարգավիճակը ենթադրելու է գործունեության բոլորովին այլ տրամաբանություն, և պաշտոնյաները գործելու են գերազանցապես ԱՄՆ շահերի գերակայությամբ, ինչը չեզոքացնում է որևէ «հայամետության» կամ որևէ այլ «մետության» հավանականությունը: Ճշմարտությունը թերևս ինչ որ տեղ միջակայքում է, թեև ոչ թե երկու այդ գնահատումների ոսկե միջինի տրամաբանությամբ, այլ իրողությունների հիմնավորապես այլ չափման:

Հարցը, թերևս, այն է, որ մեզանում կա թե՛ ԱՄՆ քաղաքականությունը, ԱՄՆ հետ համապարփակ հարաբերության հեռանկարը, թե՛ ընդհանրապես միջազգային հարաբերությունները չափող համակարգի, պրիզմայի, չափանիշների և չափորոշիչների փոփոխության վերանայման անհրաժեշտություն: Կասկածից վեր է, որ պետք է ձգտել կազմել գործիչների շրջանակ՝ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ այլուր, որոնք հայերի, Հայաստանի հանդեպ տրամադրված են ջերմ, բարյացակամ, տարբեր պատճառներով համակրանք են տածում մեր ժողովրդի, մեր պատմության հանդեպ, քաջածանոթ են դրան, ընդունում են այդ պատմության արժեքավորությունը համամարդկային պատմության մեծ տիրույթում:

Սակայն, դրանով հանդերձ, մենք պետք է հասկանանք, որ դա ընդամենը օժանդակ գործոն է և չի կարող սկզբունքային կապ ունենալ միջազգային հիմնարար քաղաքականության հետ, դրա ձևավորման խորքային մոտիվների հետ: Ըստ այդմ՝ մենք չպետք է շփոթենք, խառնենք հասկացությունները:

Հետևաբար, երբ դիտարկում ենք թիվ մեկ գերտերության՝ ԱՄՆ նոր վարչակազմի ձևավորման գործընթաց, ընդ որում՝ անկախ հանգամանքից, թե ով է ԱՄՆ նախագահը, մենք պետք է այդ վարչակազմի հանդեպ մեր՝ թե՛ պետական, թե՛ ոչ կառավարաման վերաբերմունքի համակարգը կառուցենք այնպիսի նշաձողերի և չափանիշների հիման վրա, որոնք առավելագույնս համարժեք են Միացյալ Նահանգների քաղաքական պրիզմային ու տրամաչափին: Որովհետև եթե մենք այդ հարցը չափենք այսպես ասած մեր չափով, ապա այդ չափով էլ չափվելու ենք: Իսկ դա կնշանակի՝ «փոքր չափ»: Հետևաբար, Նահանգների հետ քաղաքականության ճարտարապետությունը կառուցելիս, մեզ անհրաժեշտ է չափը համարժեք դարձնել ԱՄՆ տրամաչափին, որպեսզի նաև կարողանանք ստանալ հենց դրան համարժեք «հետադարձ կապ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում