Sunday, 26 07 2026
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Ինչու՞ է ամերիկացի գլխավոր բանակցողը եկել Երեւան. ժամանակի դիլեման

Այժմ եկել է խաղաղության համաձայնագրի ժամանակը, Կովկասի հարցերի գլխավոր բանակցող Լուիս Լ Բոնոյի հայաստանյան այցի վերաբերյալ Ազատություն ռադիոկայանի հարցին ի պատասխան հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Բաքուն ակնհայտորեն այլ կարծիքի է եւ առաջարկում է խաղաղության պայմանագիրը թողնել եւ կնքել այսպես ասած հիմնարար սկզբունքների մասին շրջանակային համաձայնագիր, նախաստորագրել այն, իսկ հետո շարունակել աշխատանքը ավելի երկար ժամանակ պահանջող խաղաղության պայմանագրի տեքստի նկատմամբ: ԱՄՆ հրապարակային դիրքորոշում չի արտահայտել այդ մոտեցման առնչությամբ:

Վաշինգտոնի համար Բաքվի առաջարկած «մոդելն» ընդունելի՞ է: Առայժմ լռում է նաեւ Երեւանը, փոխարենը հավաստիացնելով հերթական անգամ, որ պատրաստ է սեղմ ժամկետում աշխատել պայմանագրի վրա, ավարտել եւ ստորագրել այն: Սա կարծես թե հնչում է որպես «շրջանակային համաձայնագրի» քաղաքավարական մերժում, թերեւս այն հաշվարկով, որ շրջանակային համաձայնագիրը նշանակելու է առավել մեծ հարաբերականություն ու ժամանակավորություն, քան նույնիսկ ամբողջական խաղաղության պայմանագիրը: Եթե անգամ ամբողջական պայմանագիրը չի կարող լինել խաղաղության ամբողջական երաշխիք, ապա ինչ ասել այսպես կոչված շրջանակային համաձայնագրի մասին, որը պարզապես Ադրբեջանին կտա կառուցողականության «քարտ-բլանշ»՝ հետագայում գործնական մակարդակում ապակառուցողականությունը շարունակելու համար, Միացյալ Նահանգներին օրինակ կտա միջնորդության որոշակի արդյունք ներկայացնելու հնարավորություն՝ դրա արտաքին կամ ներքին կապիտալիզացիայի հնարավորությամբ, իսկ ի՞նչ կտա Հայաստանին: Գործնականում՝ ոչինչ:

Երեւանը փորձում է շարժվել կանխարգելիչ տրամաբանությամբ, թերեւս իր հերթին դնելով անուղղակկի պայման՝ շրջանակային համաձայնագիր նախաստորագրել հնարավոր է, եթե ստեղծվի հրադադարի խախտման մասին տեղեկությունների համատեղ հետաքննության մեխանիզմ եւ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ: Բայց, դրան էլ չի արձագանքում Բաքուն: Այդ մեխանիզմները բնականաբար դարձյալ որեւէ կերպ չեն կարող լինել բացարձակ կամ խիստ հուսալի, բայց մի կողմից թույլ կտան Հայաստանին ստանալ տեղեկատվական աջակցություն, մյուս կողմից՝ կայունության խնդրի կառավարման թեկուզ փոքր ինչ ավելի բարձր ինստիտուցիոնալ հնարավորություն, շերտ, գիծ: Այդ ամենով հանդերձ, առավել քան բաց է այլ հարց. երբ ակնառու է, որ խաղաղության պայմանագրի ժամանակը ձգում է Բաքուն, ինչու՞ է ամերիկացի գլխավոր բանակցող Լուիս Լ Բոնոն գալիս Երեւան, եթե տրամաբանությունը հուշում է, որ այդ դեպքում նա պետք է հյուր գնա ժամանակ ձգող կողմին: Թեեւ դա գուցե հռետորական հարց է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում