Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Փաշինյանն ու Փեզեշկիանը պայմանավորվել են. երբ կլինի հանդիպումը

Հուլիսի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանի հեռախոսազրույցը: Նույն օրը Մասուդ Փեզեշկիանը հեռախոսազրույց է ունեցել նաեւ Իլհամ Ալիեւի հետ: Թեեւ, թե Փաշինյանի, թե Ալիեւի հետ հեռախոսազրույցները ըստ էության ավելի մեծ շարքի մասն են: Իրանի նախագահը անցնող երկու օրերին շփումներ է ունեցել ըստ էության բոլոր այն երկրների նախագահների հետ, որոնք այս կամ այն մասշտաբի եւ տրամաչափի ներկայություն ու դեր ունեն Իրանի արտաքին քաղաքական եւ անվտանգային արեալում: Փաշինյան-Փեզեշկիան հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրությունը հայտնում է, որ կողմերը վերհաստատել են նախկինում ձեռք բերած պայմանավորվածություններին հավատարմությունն ու դրանց իրականացման ուղղությամբ աշխատանքի պատրաստակամությունը:

Սա կարեւոր է, հաշվի առնելով այն, որ նախագահ Ռեյիսիի մահից հետո տեղի ունեցած արտահերթ ընտրությանը ռեֆորմիստ թեյնածու Մասուդ Փեզեշկիանի ընտրության ինչ որ առումով անսպասելի արդյունքը Հայաստանում առաջացրել է մտահոգություններ, հատկապես այն առումով նաեւ, որ Իրանի նորընտիր նախագահը էթնիկ ադրբեջանցի է: Իհարկե այդ հանգամանքին անդրադառնալու առիթ ունեցել եմ: Բավական է հիշել, որ ծագումով էթնիկ ադրբեջանցի է նաեւ Իրանի բարձրագույն իշխանության կրողը՝ Այաթոլլահ Խամենեին: Իրանը հազարամյա ավանդույթներով բազմազգ պետականություն է, որը ունի ձեւավորված հստակ ռազմավարություն ու շահեր, հստակ փիլիսոփայություն, եւ քաղաքականապես մակերեսային է որեւէ գործչի էթնիկ ծագման հանգամանքը դիտարկել, որպես իրանյան քաղաքականության ուղենշային գործոն:

Առավել եւս, երբ այդ գործիչը խոշոր հաշվով բարձրագույն իշխանությունը չէ, այլ ավելի շատ գործադիր իշխանության ղեկավարը: Այդպիսով, կարեւոր է, որ Հայաստանի վարչապետն ու Իրանի նորընտիր նախագահը խոսել են գոյություն ունեցող պայմանավորվածությունները շարունակելու, դրանց ուղղությամբ աշխատելու պատրաստակամության մասին: Միաժամանակ, նշվում է, որ պայմանավորվել են հանդիպել առաջիկա պատեհ առիթով: Մեծ հավանականությամբ խոսքը Մասուդ Փեզեշկիանի երդմնակալության արարողության մասին է, որին թերեւս մասնակցության հրավեր կստանա ու կմասնակցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Թեհրան էր մեկնել նաեւ նապագահ Ռեյիսիի հուղարկավորության առիթով:  Միեւնույն ժամանակ, հայ-իրանական հարաբերության առնչությամբ նոր իրողությունները ծավալվում են մի շրջափուլում, երբ Հայաստանի ուղղությամբ բավականին ակտիվ է նաեւ ԱՄՆ քաղաքականությունը: Իսկ այդ առնչությամբ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը հայտարարել է Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա առեւտրային միջանցքի նպատակի եւ այդ կերպ ռեգիոնում Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունը նվազեցնելու խնդրի մասին: Իրանն էլ հայտարարել ու հայտարարում է արտառեգիոնալ խաղացողների ներկայություն անընդունելիության մասին: Երեւանին անհրաժեշտ է այդ իմաստով ապահովել հավասարակշռությունը, մի կողմից զարգացնելով կարեւոր հարաբերությունն ԱՄՆ հետ, մյուս կողմից սակայն դրանով որեւէ կերպ չվնասելով Իրանի հետ ոչ պակաս կարեւոր հարաբերությանը, առավել եւս՝ անվտանգային միջավայրում Իրանի հետ թերեւս շահերի ամենաբարձր համադրելիության պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում