Monday, 27 07 2026
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է

Ցորենի ցանքատարածություններն ավելացնելու նպատակով կտրամադրվի փոխհատուցում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2024 թ.-ի մարտի 14-ի N 384-Լ որոշման մեջ: Նպատակն է բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը՝ աշնանացան ցորենի սերմնարտադրության ծավալների ավելացման և ցորենի ցանքատարածությունների ընդլայնման միջոցով:

Աշնանացան ցորենի ցանքատարածությունները վերջին 10 տարվա ընթացքում աստիճանաբար նվազել են՝ 100 000 հեկտարից հասնելով մոտ 55 000 հեկտարի։ Քննարկման ներկայացված նախագծի ընդունման արդյունքում մինչև 2027 թվականը աշնանացան ցորենի ցանքատարածությունները կավելանան մոտ 19 000, իսկ սերմնադաշտերը՝ 1000 հեկտարով, կբարձրանա արտադրողականությունը, կնվազեն ներմուծման ծավալները։

Այսպիսով, ծրագրի շահառու կարող է դառնալ մինչև 100 հա (ներառյալ) մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի վրա պարենային ցորեն արտադրելու նպատակով մշակություն իրականացնող տնտեսվարողը և մինչև 150 հա (ներառյալ) մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի վրա սերմնարտադրություն իրականացնող հաշվառված հավաստագրված սերմեր արտադրողը։ Միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։

Ծրագիրն իրականացվում է հետևյալ պայմաններով. աշնանացան ցորենի ցանքը պարտադիր պետք է կատարվի մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը, որոնց հսկողությունը իրականացնում են համայնքները, ցանքը պետք է կատարվի 1 հեկտարի հաշվով սերմերի առավելագույնը 300 կգ նորմայով, անհրաժեշտության դեպքում ծրագրի պայմանների և պահանջների վերաբերյալ շահառուներին նախարարության կողմից տրամադրվում է անվճար խորհրդատվություն, տվյալ տարվա ընթացքում յուրաքանչյուր շահառու կարող է իրականացնել ինչպես պարենային ցորենի արտադրության համար նախատեսված աշնանացան ցորենի, այնպես էլ սերմնարտադրության համար նախատեսված ցանքեր, սակայն երկուսի հանրագումարը չի կարող գերազանցել 150 հեկտարը, յուրաքանչյուր շահառուի հաշվով տրամադրվող փոխհատուցման գումարի առավելագույն հանրագումարը չի կարող գերազանցել 8 մլն դրամը, իսկ յուրաքանչյուր հաշվառված հավաստագրված սերմեր արտադրողի համար՝ 15 մլն դրամը, ծրագրի շահառուները միևնույն հողատարածքում աշնանացան ցորենի մշակության համար չեն կարող օգտվել սոցիալական աջակցության այլ ծրագրերից։

Աշնանացան ցորենի յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի վրա մշակության հիմնական ծախսերը (վար, դիզել, ցանք, բերքահավաք և սերմի արժեք) միջին հաշվով կազմում են մոտ 160 000 դրամ։ Փոխհատուցումը տրամադրվում է աշնանացան ցորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 80 000, իսկ սուպերէլիտային և էլիտային վերարտադրության սերմերով սերմնադաշտերի դեպքում՝ 100 000 դրամ սահմանաչափով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում