Sunday, 26 07 2026
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ

Ուկրաինան պաշտոնական բանակցություններ է սկսում ԵՄ-ին անդամակցության շուրջ

Լյուքսեմբուրգում հունիսի 25-ին կանցկացվի Ուկրաինայի և Եվրամիության միջկառավարական խորհրդաժողովը, որտեղ պաշտոնապես կհայտարարվի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։ Այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Այսօր ԵՄ-ն սկսում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները։ Մենք այս երկու երկրների համար վճռական պահի շեմին ենք։ Միասին մենք կարող ենք ստեղծել մեծ ու հեռանկարային Եվրոպա: Առջևում ճանապարհը հեշտ չի լինի, բայց լի կլինի հսկայական հնարավորություններով», – ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

Ապրիլի վերջին Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան կատարել է անդամակցության շուրջ բանակցություններն սկսելու բոլոր նախապայմանները։ Հունիսի սկզբին դա հաստատել է նաև Եվրահանձնաժողովը, սակայն ԵՄ դեսպանների հանդիպմանը Հունգարիայի առարկությունների պատճառով բանակցություններ սկսելու հանձնարարականը չընդունվեց։

Բուդապեշտը հայտարարել է, որ Կիևի արածը բավարար չէ` պաշտպանելու Ուկրաինայում հունգարական փոքրամասնության իրավունքները:

Այս խնդիրը կարողացել են լուծել շրջանակային համաձայնագրում ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ փոխզիջումային ձևակերպման միջոցով։ Կիևին նաև պարտավորեցրել են կանոնավոր կերպով հաշվետվություն ներկայացնել Եվրահանձնաժողովին Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոլորտում բարեփոխումների ընթացքի մասին։

ԶԼՄ-ները գրել են, որ Կիևի և Բրյուսելի համար կարևոր է պաշտոնապես բանակցային գործընթացը սկսել մինչև հուլիսի 1-ը, երբ ԵՄ խորհրդի նախագահությունը Բելգիայից կանցնի Հունգարիային, ինչի պատճառով դժվարություններ կարող են առաջանալ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ճանապարհին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում