Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան ցանկանում են արգելափակել նավթի անօրինական մատակարարումները Հյուսիսային Կորեա

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան ստեղծել են աշխատանքային նոր խումբ, որի նպատակն է Հյուսիսային Կորեային խանգարել նավթ ստանալ՝ շրջանցելով ՄԱԿ-ի պատժամիջոցները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Նպատակային խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել մարտի 27-ին, Վաշինգտոնում: Դրան մասնակցել են դիվանագիտության, հետախուզության, պատժամիջոցների և ծովային մատակարարումների համար պատասխանատու նախարարությունների ու գերատեսչությունների 30-ից ավելի պաշտոնյաներ։

«Նավթը կարևոր ռեսուրս է Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային մշակումների և նրա ռազմական հզորության համար», – ընդգծվում է հայտարարության մեջ:

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ Սեուլն ու Վաշինգտոնը մտահոգություն են հայտնել Ռուսաստանի կողմից ԿԺԴՀ-ին նավթի հնարավոր մատակարարումների առնչությամբ և քննարկել են այն ուղիները, որոնցով կարելի է «կասեցնել Մոսկվայի և Փհենյանի միջև անօրինական համագործակցությունը»։

Որպես հնարավոր միջոց քննարկվում են երկրորդային պատժամիջոցները, ինչպես նաև վերահսկողության գործընթացում մասնավոր հատվածի ու երրորդ կողմերի ներգրավումը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանափակումների համաձայն, որոնք սահմանվել են Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի և հրթիռային ծրագրերի վրա, Փհենյանը կարող է ներկրել տարեկան 4 միլիոն բարել նավթահումք և 500,000 բարել վերամշակված նավթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում