Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Ռուս-ադրբեջանա-իրանական առանցքին թուրք-ամերիկյան այլընտրա՞նք

Թուրքական Hürriyet-ը բացահայտել է Վաշինգտոն-Անկարա բանակցությունների, իր ձեւակերպմամբ՝ «եւս մեկ փակ ֆայլը»: Ըստ այդմ, Շվեդիային ՆԱՏՕ-ի անդամակցության եւ F-16 կործանիչների խնդրի «կարծես թե կարգավորումից հետո» Թուրքիան Միացյալ նահանգների հետ մի քանի տարաձայնություններ ունի, բայց այս պահին «սեղանի վրա Սիրիայի հյուսիսում քրդական պետության ստեղծման խնդիրն է»: Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է ամռանը Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում լայնածավալ ռազմագործողություն սկսելու որոշման մասին: Ապրիլին Էրդողանը կմեկնի Բաղդադ: Տասներեք տարվա ընդմիջումից հետո դա Թուրքիայի պետության ղեկավարի առաջին այցն է հարեւան երկիր: Արտաքին գործերի նախարար Ֆիդանն այդ առթիվ ուշագրավ հայտարարություն է արել՝ բացահայտելով, որ քննարկումներին կարող է ներգրավվել նաեւ Իրանը: Նրա արտահայտությամբ՝ Թուրքիան «չի ցանկանում Իրանի հետ խնդիրներ ունենալ»:

Ի՞նչ ազդեցություն ունի Իրանը Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում՝ շատ դժվար է գնահատել, բայց եթե Թուրքիային պետք է Թեհրանի համաձայնությունը կամ առնվազն չեզոքությունը, ենթադրելի է, որ Անկարան ամեն դեպքում զգուշանում է իրանական ազդեցության զինված խմբավորումների հետ բախումներից: Բաղդադ այցից հետո Էրդողանը կմեկնի՞ Թեհրան: Անցյալ տարեվերջին Իրանի նախագահը մեկնել էր Անկարա, պայմանավորվածություն կար, որ Էրդողանը Թեհրան փոխայց կկատարի: Մամուլի դիտարկումը թույլ է տալիս ենթադրել, որ Իրաքի հյուսիսում ռազմագործողության նպատակը ոչ միայն Քրդական բանվորական կուսակցության զինված խմբավորումների «վերջնական ոչնչացումն» է, այլեւ հետապնդում է կոմունիկացիոն նախագիծ իրացնելու նպատակ: Խոսքը վերաբերում է Իրաքի՝ Պարսից ծոցի նավահանգիստները Թուրքիայի տարածքով Եվրոպային կապելու ավտոմոբիլային եւ երկաթուղային հաղորդակցության հաստատմանը: Ըստ կանխատեսումների, այն կունենա 1200 կմ. ընդհանուր երկարություն: Եթե նկատի ունենանք, որ Իրանի տարածքում Ռեշտ-Աստարա 162 կմ. երկարության միայն երկաթուղու կառուցման նախագծային արժեքը 1,8 մլրդ. դոլար է, ապա պարզ կդառնա, թե ինչ ահռելի ներդրումներ կպահանջի «թուրքական միջանցքի» ծրագիրը:

Նման աստղաբաշխական ներդրումների հնարավորություն Թուրքիան ներկայիս տնտեսական վիճակում չունի: Ըստ երեւույթին, դրանով է պայմանավորված արտաքին գործերի նախարար Ֆիդանի հավաստիացումը, որ Անկարայի համար «ռազմավարական է մնում Եվրամիությանն անդամակցության նպատակը»: Կա՞ն Անկարա-Բրյուսել, Անկարա-Վաշինգտոն քննարկումներ՝ կապված «թուրքական միջանցք» նախագծի առարկայական իրացման հետ՝ հայտնի չէ: Ամենեւին էլ բացառված չէ, որ Էրդողանը նման գաղափար հչեցրել է առայժմ քարոզչական նպատակներով: Բայց եթե նկատի ենք ունենում տեղեկատվական հոսքերը, որ Իրաքը սկզբունքորեն համաձայն է իր տարածքում թուրքական ռազմագործողություն իրականացնելուն եւ անգամ պատրաստ է օժանդակել, կայուն տպավորություն է ստեղծվում, որ «թուրքական միջանցքի» գաղափարն այնքան էլ հիպոթետիկ չէ:

Սանկտ-Պետերբուրգ-Մունբայ երկաթուղային հաղորդակցության հարցը, կարծես, սկզբունքորեն կարգավորված է: Այդ երթուղու լիովին շահագործումն Ռուսաստանին ձերբազատում է Եվրոպայից եւ Սուեզի ջրանցքից, հետեւաբար նաեւ՝ Բոսֆոր –Դարդանելի նեղուցից կախվածությունից: «Թուրքական միջանցքն» առարկայական առումով ռուս-ադրբեջանա-իրանական Հյուսիս-հարավ միջանցքին այլընտրանք չէ, բայց եթե նախագծվում է, ուրեմն կան ավելի խորքային նպատակներ: Ըստ երեւույթին, գլխավոր վտանգը Թուրքիա-Իրան հավանական մրցակցությունն է, ինչից Անկարան գոնեւ առերեւույթ ձգտում է խուսափել: Իսկ ինչպե՞ս է Անկարան Մոսկվայի հետ կարգավորելու Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջաններում ազդեցություն «կիսելու» հարցը:

Hürriyet-ը խոստանում է թուրք-ամերիկյան մյուս «փակ ֆայլերի» մասին խոսել այլ առիթով: Ռուս-թուրքական համագործակցության խնդիրն այդտե՞ղ է, դեռեւս չի՞ քննարկվում, երբեւէ քննարկվելու՞ է: Չափազանց կարեւոր է, թե որքանո՞վ կառավարելի կմնա կամ հնարավոր կլինի կառավարել Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ծրագրած ռազմագործողությունը: Ո՞վ եւ ինչպե՞ս է երաշխավորում, որ այն չի վերաճի տարածաշրջանային նոր պատերազմի՝ ուղղակիորեն ներգրավելով նաեւ Իրանին: Մարտի 17-ին Բաքվում Իրանի դեսպանն անոնսավորել էր Նավրուզի տոնակատարության շրջանակներում Ռաիսի-Ալիեւ հանդիպում: Տոնն անցնում է, Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում դեռեւս չի կայացել: Կկայանա՞, թե Անկարայից այլ հրահանագավորու՞մ է իջեցվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում