Sunday, 26 07 2026
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

Փաշինյան-Ալիեւ. հանդիպում, որը ոչ մեկին առայժմ պետք չէ

Սանկտ-Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական վեհաժողովի շրջանակում տեղի չունեցավ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ երկկողմ պաշտոնական, կամ ՌԴ նախագահի մասնակցությամբ եռակողմ պաշտոնական հանդիպում: Ավելի վաղ, ռուսական կողմը բազմիցս հայտարարել էր, որ պատրաստ է կազմակերպել եւ ընդունել այդպիսի հանդիպում, եթե կողմերը չլինեն դեմ:

Ստացվում է, որ Սանկտ-Պետերբուրգում հանդիպելուն դեմ են եղել կողմերը, կամ՝ կողմերից մեկը: Հաշվի առնելով այն, որ Ալիեւը չի մեկնում արեւմտյան հարթակներ հանդիպման, չի ընդունում այնտեղից եկող առաջարկները, հնարավոր է եզրակացնել, որ նա դեմ չէր լինի հանդիպել Ռուսաստանում՝ եթե համաձայներ Երեւանը: Եվ հնարավոր է, համենայն դեպս ենթադրելի, որ Երեւանն էլ դեմ է լինում ռուսական հարթակում հանդիպումների: Այդուհանդերձ, Երեւանը վարչապետի խոսնակի մակարդակով տարածեց տեղեկություն այսպես ասած ոչ պաշտոնական շփման մասին՝ Փաշինյան-Ալիեւ, ընդգծելով, որ եղել է երկկողմ շփում եւ քննարկվել է խաղաղության պայմանագրի գործընթացը:

Ի՞նչ ենթադրել շփումը, պարզ չէ, մանրամասներ չկան: Օրինակ պարզ չէ, թե որտե՞ղ է եղել շփումը՝ միմյանց կողք նստած ժամանա՞կ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների թանգարանային էքսկուրսիայի ընթացքում, թե՞ Փաշինյանն ու Ալիեւը առանձնացել են որեւէ տեղ: Կամ, քանի՞ րոպե է տեւել այդ շփումը: Դրանք կարեւոր են շփման որակի եւ բովանդակության վերաբերյալ գնահատական ձեւավորելու համար: Գործնականում սակայն, այդ եզրահանգումները կամ չափումները թերեւս քիչ կապ ունեն բուն իրողությունների հետ:

Կովկասում եւ դրա շուրջ, այդ թվում Հայաստան-Ադրբեջան գործընթացի շուրջ զարգացումները ծավալվում են բավականին բազմաշերտ եւ այսպես ասած բազմգիծ տրամաբանությամբ, ընդգրկելով մասշտաբային տարբեր կոնֆիգուրացիաներ, որոնք հաճախ դուրս են Կովկասի սահմաններից: Ըստ այդմ, հանդիպումները կամ դրանց բացակայությունը չեն կարող լինել իրադարձությունների զարգացման ինդիկատոր, դրանց տրամաբանության չափման միավոր: Ակնառու է, որ ներկայումս բավականին նվազել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արտգործնախարարների, եւ առավել եւս առաջին դեմքերի մակարդակի հանդիպում կազմակերպելու միջնորդական շահագրհռությունը թե արեւմտյան հարթակներում, թե Ռուսաստանում: Հայտարարություններ, որ պատրաստ են՝ անում են բոլորը, տարօրինակ կլիներ, եթե անեին հակառակը:

Սակայն, ներկայումս որեւէ մեկը չունի հանդիպում կազմակերպելու ակտիվ շահագրգռություն, եւ դա ունի թերեւս բավականին պարզ պատճառ՝ հանդիպումը չունի արդյունք ապահովելու իրատեսական ներուժ եւ հնարավորություն, հետեւաբար ամեն ապարդյուն հանդիպում կարող է խաղալ մրցակցի օգտին.. ապարդյյուն հանդիպումը Ռուսաստանի հովանու ներքո կխաղա հօգուտ արեւմտյան դերակատարների, եւ հակառակը ապարդյուն հանդիպումները Բրյուսելում կամ Վաշինգտոնում կլինեն Ռուսաստանի օգտին: Այդ առումով, կողմերից որեւէ մեկը չի փորձում ստանձնել այդպիսի պատասխանատվություն: Եվ այդ հանգամանքն է, որ բավականին մտահոգիչ է, քանի որ այդ կերպ Կովկասի շուրջ ձեւավորվում է միջազգային պատասխանատվության վակուումի նոր ռիսկ, այդ վակուումը անկանխատեսելի բովանդակությամբ լցվելու սպառնալիքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում