Monday, 27 07 2026
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը
12:30
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Պուտինը կկրկնի՞ Ստալինի գայթակղությունը
11:50
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
11:30
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի
Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ նախագահ աշ-Շարաա
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար

Ու՞մ անունից է Բաքուն Վաշինգտոնին նախապայման առաջարկում

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Բաքվում հայտարարել է, որ Հարավային Կովկասի երկրներն իրենք պետք է կարգավորեն հարաբերությունները եւ կարեւորել 3+3 ձեւաչափը: Գյուլերը հայ-ադրբեջանական կարգավորման մասին խոսել է պաշտպանության նախարարների մակարդակով թուրք-վրաց-ադրբեջանական հանդիպումից հետո: Փորձե՞լ է նա Վրաստանի պաշտպանության նախարարի միջոցով պաշտոնական Թբիլիսիին ուղերձ հղել, որ պետք է միանալ 3+3 ձեւաչափի քննարկումներին՝ դժվար է ասել:

Բայց ուշագրավ է, որ նոյեմբերի 27-ին Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցների մասին պաշտոնական հաղորդագրություն տարածվել է միայն հաջորդ օրը, երբ Բաքվում Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկում էին անվտանգության եւ համագործակցության հետ կապված հարցեր: Ի դեպ, դրան նախորդել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին, իսկ Բաքվում թուրք-վրաց-ադրբեջանական հանդիպման օրն Իրանը Կասպից ծովում լողարկման է դրել ականակիր ռազմանավ, որ հագեցած է նաեւ հակահրթիռային պաշտպանության համակարգով:

Բաքվի փորձագիտական հանրությունն Իրանի այդ քայլը ոչ բարեկամական է գնահատում: Մանավանդ Իրանի պաշտպանության նախարարի այն հայտարարության համատեքստում, որ Իսլամական հանրապետության զինված ուժերը վերահսկում են ամբողջ տարածաշրջանը: Կարեւոր է նաեւ, որ Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպմանը նախորդել է Իրանի եւ Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը: Չափազանց խորհրդանշական ակցիա է իրականացրել ԼՂ-ում ՌԴ զորախմբի հրամանատարությունը՝ իր զորակայանի տարածքում տեղադրելով սեպտեմբերի 20-ին ադրբեջանցիների կողմից սպանված սպաների հուշաքար:

Այս համապատկերին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցները Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ կարելի է գնահատել որպես Վաշինգտոնի միջնորդությունը վերականգնելու փորձ: Ըստ երեւույթին, Բլինքեն-Ալիեւ խոսակցությունը, մեղմ ասած, բարդ է եղել: Նման դեպքերում որպես կանոն քչախոսությամբ աչքի ընկնող Բաքուն տեղեկատվական արտահոսք է թույլ տվել: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը փոխանցել է Ալիեւը խիստ դժգոհությունը նոյեմբերի 15-ի լսումներին փոխպետքարտուղար Օ՛Բրայանի կողմից Ադրբեջանի հասցեին արված «միակողմանի եւ իրականությանը չհամապատասխանող» ձեւակերպումների առթիվ:

Ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի՝ պետքարտուղար Բլինքենը «թույլտվություն է խնդրել, որպեսզի դեկտեմբերին Օ՛Բրայանը Բաքու այցելի»: Ի պատասխան Ալիեւն ասել է, թե «դա հնարավոր է մի պայմանով՝ ԱՄՆ-ը պետք է վերացնի Վաշինգոն ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների այցի արգելքը, որ Բլինքենի կողմից ընդունվել է»: Ու՞մ համար են արվել այս բացահայտումները կամ, թերեւս, ու՞մ անունից է Միացյալ Նահանգների հետ կոշտ երկխոսություն վարում Իլհամ Ալիեւը:

ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի այսպես ասած՝ քաշային կատեգորիաները ոչ մի առումով ոչ միայն համադրելի, այլեւ համեմատելի չեն, ուստի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ալիեւյան շեշտադրումները կամ Ռուսաստանից եւ Թուրքիայից ապահովագրվելու համար են, կամ արվել են Մոսկվայի եւ Անկարայի գիտությամբ, կամ էլ ուղղակի հրահանգավորմամբ: Ըստ էության, Հայաստանին մեղադրելով արտատարածաշրջանային հովանավորներ ներգրավելու եւ լարվածությունը սրելու փորձերի մեջ, Ալիեւն ինքը վերածվել է դիմակայության գործիքի եւ խաղում է բավական բաց: Ի՞նչ հաշվարկով է նա իրավիճակը տանում դրան: Փոխպետքարտուղար Օ՛Բրայանը հայտարարել է, որ ուժի կիրառմամբ միջանցք բացելն անընդունելի է: ԱՄՆ-ը կարմիր գիծ էր հայտարարել նաեւ Արցախում էթնիկ զտումը, բայց դա տեղի ունեցավ:

Վաշինգտոնի հետ դիվանագիտական դիմակայությունն արդյոք չի՞ հետանպնդում կատարվածը որպես վերջնական փաստ ընդունելի դարձնելու նպատակ: Ինչի՞ դիմաց Միացյալ Նահանգները կարող է ընդառաջել Ալիեւին: Իսկ Մոսկվան եւ Անկարան Ալիեւին կարտոնե՞ն Արեւմուտքի հետ գործարքի գնալ: Եւ եթե դա տեղի չունենա, ապա ո՞ր հավականականությունը կմեծանա՝ կայունությա՞ն, թե՞ նոր սրացման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում