Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Վայոց ձորի մարզպետը ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Նոյեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին:

Մարզպետը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին ստեղծված իրավիճակում միջազգային հանրության կողմից ցուցաբերած ուշադրության համար՝ ընդգծելով վերջինիս՝ Ջերմուկ անձամբ այցելելու և 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքներին տեղում ծանոթանալու ցանկության կարևորությունը։

Ջերմուկում անցկացված հանդիպմանը, որին ներկա էր նաև 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ գնադպետ Գրիգորյանը, մարզպետը ներկայացրեց համապարփակ տեղեկատվություն Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ընթացքում տեղի ունեցած միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա հստակ պատկերացում կազմել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և այն հասանելի դարձնել միջազգային հանրությանը։ Նա նշեց, որ հակառակորդի տեղակայումը քաղաքի մերձակայքում ունի հեռահար հետևանքներ՝ զգալիորեն խաթարելով տեղի տնտեսությունն ու զբոսաշրջությունը՝ մարտահրավերներ ստեղծելով համայնքի համար։

Հանդիպման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել նաև Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում մարզում ստեղծված հումանիտար իրավիճակի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ։ Այս համատեքստում կողմերն այցելեցին թեմապատկան «Սիրանույշ» ճամբար, որտեղ Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ուղեկցությամբ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և այնտեղ բնակվող 12 ընտանիքներին, լսեց նրանց պատմությունները։

Նշենք, որ Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին նոյեմբերի 16-ից 24-ը աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում։ Այցի արդյունքները ներառվելու են ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի համապարփակ զեկույցում, որը կներկայացվի Մարդու իրավունքների խորհրդի 57-րդ նստաշրջանի ընթացքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում