Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Երեւանի նոր որոշումը ՀԱՊԿ-ի մասին. Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույց

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի մասնակցի ՀԱՊԿ Խորհրդի նիստին, այլ կերպ ասած՝ վեհաժողովին, որ նոյեմբերի 23-ին տեղի է ունենալու Մինսկում: Նիկոլ Փաշինյանն այդ մասին տեղեկացրել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին, որի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցը: Նիկոլ Փաշինյանն, ըստ պաշտոնական հաղորդագրության, Լուկաշենկոյին հայտնել է, որ չի կարողանա մասնակցել նիստին եւ հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կմոտենան դրան:

Թե ինչ պատճառաբանությամբ է Նիկոլ Փաշինյանը բացակայելու նիստից, մանրամասներ չեն հայտնվում, թեեւ պատճառաբանություն որպես այդպիսին գուցե չկա էլ՝ Նիկոլ Փաշինյանը պարզապես չի մասնակցում նիստին, եւ վերջ: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու՞ Հայաստանը չի հայտարարում ընդհանրապես ՀԱՊԿ-ի անդամությունը դադարեցնելու, դուրս գալու գործընթաց սկսելու մասին: Ի վերջո, պատկերը հիշեցնում է հայտնի անեկդոտը՝ «կամաց-կամաց ցվրվելու» մասին, երբ ազատազրկվածի վերջույթների նախ մեկն են, հեռացնում, հետո մյուսը: Հայաստանը կամաց-կամա՞ց է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, թե՞ հակառակը՝ Հայաստանը դուրս չի գալիս եւ դրա համար էլ դիմում է առավելապես ցուցադրական ակտերի, չմասնակցելով ՀԱՊԿ նիստերին, զորավարժություններին, նաեւ չնշանակելով ներկայացուցիչ ՀԱՊԿ-ում, այն բանից հետո, երբ նախկին ներկայացուցիչը կանչվեց հետ եւ նշանակվեց դեսպան այլ երկրում:

ՀԱՊԿ հանդեպ Հայաստանի վերաբերմունքը բացատրվում է Հայաստանի հանդեպ ՀԱՊԿ վերաբերմունքով, որտեղ բարձրաձայնված մեկնակետն այն է, որ կազմակերպությունը լինելով ռազմա-քաղաքական դաշինք՝ Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի գրոհը չի գնահատել որպես ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հանդեպ գրոհ եւ չի արել դրանից բխող քաղաքական եզրակացություն ու գնահատական: Միեւնույն ժամանակ, հարցը տվյալ պարագայում այն է, թե ՀԱՊԿ հանդեպ իր քաղաքականությամբ ի՞նչ խնդիր է լուծում Երեւանը՝ ընդամենը «բանալ պատասխանի՞»՝ «каков привет, таков и ответ» տրամաբանությամբ, թե՞ խոսքն այլ, ավելի լայն խաղի մասին է, որ սկսել է Երեւանը ռազմավարական շրջադարձի տրամաբանությամբ:

Բայց, այդ դեպքում է առաջանում հարցը, թե ինչու՞ բոյկոտ, այլ ոչ թե ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն: Հազիվ թե ռացիոնալ է պատկերացնել, թե Ռուսաստանի գլխի տակ հնարավոր է դնել «փափուկ բարձ», որ չնայած բոյկոտին, չկա ՀԱՊԿ-ից դուրս գալու նպատակ: Իսկ ո՞րը կարող է լիել այդ ավելի լայն խաղը, եթե ոչ ՀԱՊԿ-ից դուրս գալը, կարո՞ղ է լինել այդպիսի խաղ՝ առանց այդ որոշման: Այո, կարող է: Այսօր միջազգային ճարտարապետությունը՝ թե հավաքական, թե լոկալ-ռեգիոնալ կառուցվածքներով, ըստ էության դադարել է նշանակել որեւէ էական բան, եւ դա այդպես է անգամ ՆԱՏՕ պարագայում: Այսօր տեղի է ունենում գործող ճարտարապետության շարունակական փլուզում, նորի ձեւավորման թե ժամկետների, թե կառուցվածքի անորոշությամբ: Ըստ այդմ, այդ պարագայում էական են ոչ թե հարաբերությունների խզման ֆորմալ գործընթացները, այլ նոր հարաբերություններ հատատելու դե ֆակտո գործողությունները եւ դրանց արդյունքը: ՀԱՊԿ հանդեպ Հայաստանի ներկայիս վարքագիծը միտված է թերեւս սպասարկելու այդ խնդիրը: Ինչպես է դա տեղի ունենում՝ ինչ որակով եւ արդյունավետությամբ, հարցի մյուս կողմն է անշուշտ: Իրավիճակի բարդությունն այն է, որ այդ խնդրի լուծման գործընթացը անցնում է բավականին բարակ կածանով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում